HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Սերժը մուկ էր տշում, կաթողիկոսն` աղոթում, ֆեյսբուքցիները` ծիծաղում

ՀՀ Ֆեյսբուքյան տարածքը մինչ այսօր դեռ ուշքի չի եկել քաղաքական վերնախավի խաղաղ աքսորումից: Ֆեյսբուքցիներն ստիպված են զվարճանալ տեղի ունեցող դեպքերի վրա, քանի որ դեռ չեն կարողանում գլխի ընկնել, թե ինչ կա աքսորողի մտքին: Այ օրինակ Տիգրան Քոչարյանը, մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, գրառում է. «Երեկ երեկոյան Սերժը մուկ էր տշում»:

Սրան Սյուզան Խալաթյանն ավելացնում է. «Իրենց բակի Տիկոն ու Վովան էլ պարանն էին բերում, որ կապեն մի լաաավ պտտեն ու մարդկանց փողոցում վախացնեն»:

Առաքել Սեմիրջյանն էլ, արժանանալով բազմաթիվ like-երի, մեկնաբանում է. «Հայաստանում կենդանաբանական բալանսն ապահովելու համար անհրաժեշտ է, որ մկից հետո հրաժարական տա նաև Գրանդ Քենդիի փղիկը... Ֆեյբուքյան Փիղը մնացած մկներին լրիվ հերիք է...»:

Ինչպես Վարպետ Օնիկն է նշում իր ստատուսում` «Ով թքե՝ ով էրթա նախագահական...»:

Ի դեպ` մի հետաքրքիր լուսանկար եւ դիտարկում` հենց Վարպետ Օնիկի կողմից հրապարակված. «Փառքդ շատ... օբյեկտներս հարկերից ազատեցի»,- այսպես է մեկնաբանում Վարպետ Օնիկն այս լուսանկարն ու ավելացնում. «Մայր աթոռն ունի դռների եւ պատուհանների արտադրամաս, քարամշակման կոմբինատ, կինոթատրոն` Չարենցավանում, արհեստական լիճ եւ լճի տակ գտնվող մառան, սրճարան` Գյումրիում, ֆուտբոլի մարզադաշտ` իր շրջակա կառույցներով` 11 կտոր: Մայր աթոռն ունի կաթողիկոսական վիլլա Բաղրամյան փակուղի 1 հասցեում, տրակտորային կայան` Տավուշի մարզում, պանսիոնատներ, առողջարաններ, առանձնատներ, հակահամաճարակային կենտրոնի շենք, ատամնաբուժական դիսպանսեր, տասնյակ բնակարաններ, տնամերձ հողամասեր, ջրավազան, ավտոկանգառ, անասնաշենք, հասարակական զուգարաններ...»:

Վարպետ Օնիկի հրապարակած լուսանկարի ներքո Սթիվ Միրիջանը մեկնաբանում է. «Հարգում եմ Լենինին. եկեղեցին առանձնացրեց պետությունից», իսկ Բագրատունի Արան` պատասխանում. «Անջատ է պետությունից, բայց ինչ ուզում, անում են»: Նունե Ղազարյանն այս ամենն ուղղակի հաստատում է մեկ բառով. «Ամեն»:

Վերջին օրերին ֆեյսբուքյան բարեմաղթանքները, նույնիսկ, քաղաքական են. Արթուր Խեմչյանը դիմում է հայ պաշտոնյաներին` ասելով. «Այս գիշեր կարող եք հանգիստ քնել. այսօր ՀՀԿ խորհրդի նիստ չի լինելու...»:  

Ռուզաննա Պետրոսյանը հարցնում է. «Բարդուղիմեոսյան գիշերներն ավարտվեցի՞ն»:

«Չէ, Ռուզաննա ջան, պարզապես, ընդմիջում են տվել էսօր.. Բարդուղիմեոսն ասել է` գնացեք, էս եղածը մարսեք, հետո կտեսնենք...»,- պատասխանում է Արթուր Խեմչյանը:

Մեր ընթերցողներին էլ մաղթում ենք բարի գիշեր` անկախ նրանից, թե Բարդուղիմեոսն ինչ կասի: 

Մեկնաբանություններ (6)

Vardan
Ես ընդհանուր եմ գրում բոլորին. Հայաստանում կա մի աբիժնիկների խումբ, որոնց մարմնի ինչ որ մաս շատ է մրմռում, երբ եկեղեցին առաջընթաց է ապրում: Նախապես ասեմ, ուզում եք հավատացեք, չեք ուզում մի հավատացեք, ձեր խնդիրն է, ես հոգևորակական չեմ, ոչ էլ որևէ մեկի ծանոթը, ուղղակի ինձ հարգող, իմ պետությունն ու եկեղեցին հարգող մարդ եմ: Որ սենց պատերի տակ խոսում եք, վստահ եմ, որ տվյալ մարդկանց շողքը տենալու ժամանակ ծակ եք ման գալիս, որ փախնեք, քանի որ էդքան չկաք, որ իրանց մոտ ասեք, իսկ նկարը, որ դրել են, եթե նկարողը ինքնասիրություն ունի, թող բացահայտի իրեն, որ վիձինը կամ ապարատը համապատասխան մասը մցնեն, մի խոսքով, ուզում եմ ասել, որ Հայաստանում մի քանի դիշովկեք մեր երկրի անունը քցում են,
nene
gavarakan bambasanki makardaki hodvac er .shat ek parzunak.NYut chek gtnum grelu? inchkan kareli e .sirtnerd makrek charutyunic.FAcebookum ov ases inch ases grum e ,heto?gexecik mtker el kan? hetakrkir e inchu dzez chi hetakrkrum?te? @st srti hamapatasxanutyan >i dep ,voch meki koxmnakic el chem ,parzapes thaj e mer lratvikutyunner kardal@
hay mard
qani angam petq e bacatrel vor ed amen inchy kadastrayin anvanumnerov e grancvac, ev srcharan anvan tak ayl ban e, loxavazany ayl ban, tnerum hogevorakanner en aprum u evayln, ete Onik papy da chi haskanum ka chi uzum haskanal, kam arden cerutyunic i vichaki chi haskanal, apa duq, hargeli lragrox u ibr te lurj kayq, duq el eq tarapum autizmov, heriq chi nuyn heryuranqnery taraceq? parzapes cicaxi ararkan henc duq eq
karen
Es ughaki shpotvats em, 4gitem te in4 kayqej em bacel? Hetq@ poxel e ir hetaqnnoghakan bnuytn u ancel e ergitsakani? Mi te sa jamancayin kayq e? Te Facebooki veronshyal andzanc sraxosutyunnern en shat npatakayin?
Arpine Minasyan
Vaaaaaaaaaaaay, arden qani rope cicaxum em , An nyuty shat lavn er, apres
HAY/TAG
Մեկնաբանությունը..ԳԻՏԵՄ Բարդուղիմեոսն ինչ կասի ԿԱՍԻ ԷՆ ԻՆՉ ՉԳԻՏԵՆ Բարդուղիմեոսյան գիշերներն ՎԱՅԵԼԱԾ ԿՈՒՅՍԵՐԸ ՄՆԱՑԱԾԸ ՖԵՅՍԲՈՒԿԻ ԿՈՒՅՍԵՐԻՆ:ԳԱԳ..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter