HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորավանում ամփոփվեց ՏԻՄ ընտրությունները. ավագանու ընտրություններում առաջադրված միակ կին թեկնածուն շարունակում է ընտրապայքարը

Նորավանի ավագանու 5 տեղի համար առաջադրվել էր  9 թեկնածու, որից երեքը գործող ավագանու անդամներ են: Վերջիններս, միայն Նորայր Առաքելյանը հաղթեց ընտրապայքարում՝ ստանալով առավելագուն քվե, իսկ ԲՀԿ անդամ Վարդան Մարգարյանը դուրս մնաց ընտրապայքարից՝ ստանալով ընտրողների նվազագույն քվե: Մյուս գործող ավագանու թեկնածու Մուշեղ Քարամյանը պայքարը շարունակում է առաջադրված միակ կին թեկանածու Նվարդ Վարդազարյանի հետ: Ստանալով հավասարապես 19 քվե թեկանծուները ընտրապայքարը կշարունակեն առաջիկա ընտրական հանձնաժողովի նիստում՝  պատահականության սկզբունքով վիճակ հանելով, որը սահմանված է ըստ Ընտրական օրենսգրքի: 

Նոր ձեւավորվող ավագանու կազմի մեջ մտավ նաեւ Վլադիկ Արզումանյանը, Արամ Բալասանյանը, Համլետ Գեւորգյանը:

Այսպիսով՝ Նորվանում անցկացված ավագանու ընտրություններին 342 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 209-ը, որը կազմում է ընտրողների 61,1%-ը: Քվեաթերթիկն ինքնուրույն չի կարողացել լրացնել 3 ընտրող, որին օգնող անձի տվյալները, հանձնաժողովի նախագահի իմացությամբ, գրառվել են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Մարիամ Մաթեւոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter