ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ընտրողը քվեաթերթիկում գրել է Իոսիֆ Ստալին



Ալավերդու թիվ 31/11 ընտրական տեղամասում  համայնքի ղեկավարի  քվերակության արդյունքերով տեղամասի 1764 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 951 ընտրողներ:  Քվեարկության արդյունքերով տեղամասում քաղաքապետի թենածու Արթուր Աբգարյանը ստացել է  ընտրողների 305 քվեներ, իսկ Կարեն Փարեմուզյանը` 620  քվեներ:  Ընտրության արդյունքերով 26 քվեաթերթիկներ  ճանաչվել են անվավեր: Դրանց մեջ ընտրողները միաժամանակ ընտրել են 2 թեկնածուներին, կամ չեն ընտրել ոչ մեկին:  Կարեն Փարեմուզյանին ձայն տված ընտրողներից մեկը, քվեաթերթիկում իր կատարած ընտրության տակ գրել է Հովո: Մեկն այլ ընտրող էլ Կարեն Փարեմուզյանին ընտրելուց հետո նշանի կողքին,  հավանաբար  ինչ որ մեկի հետ նախնական պայմանավորվածությամբ`տառ է գրել: Անվավեր քվեաթերթիկնեից մեկում էլ ընտրողը թեկնածուներից ոչ մեկին չի ընտրել, քվեաթերթիկում գրել է Իոսիֆ Ստալինի անունը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախնական հաշվարկով Ալավերդու քաղաքապետ է ընտրվել Հանրապետական  կուսակցության  կողմից  առաջադրված քաղաքապետի թեկնածու Կարեն Փարեմուզյանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ