HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Գյումրին իր վրա պիտի վերցնի մայրաքաղաքային ֆունկցիաներ»,- քաղաքաշինության նախարար

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն աշխատանքային այցով Գյումրիում էր: Մինչեւ մարզպետարանում նախատեսված խորհրդակցությունը, նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին: Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանի ուղեկցությամբ եղել է Գյումրու Սավոյան փողոցում եւ «Ֆանտաններ» կոչվող թաղամասում, որտեղ դեռեւս մեծ թիվ են կազմում տնակային տնտեսություն վարող անօթեւանները:

«Պիտի հասկանանք, թե ինչ անենք, քանի որ վագոն-տնակների բնակիչներին առ այսօր թույլ չի տրվել սեփականաշնորհել իրենց տնակների տակ գտնվող հողը, կուսումնասիրենք խնդիրը եւ կփորձենք այնպես անել, որ հետագայում քաղաքի հեռանկարային զարգացման համար խոչընդոտներ չլինի»,- նշեց նախարարը:

Քննարկվելու է նաեւ Գյումրու 3-րդ եւ 4-րդ կարգի վթարայանություն ունեցող շնեքերի հետ կապված բոլոր հարցերը, ինչպես նաեւ Ախուրյանում կասեցված բնակարանաշինության վերսկսման հարցը: Այս համայնքում պիտի կառուցվեր 4 բազմաբնակարան անօթեւանների համար, սակայն «Գլենդել հիլզ» շինարարական կազմակերպությունը, որ ձախողել էր այն՝ ավարտին չհասցնելով երեք բազմաբնակարանների կառուցումը եւ ընդհանրապես չսկսելով 4-րդի շինարարությունը:

«Ախուրյանում երեք բնակելի կիսակառույցներ կան 104 բնակարանով, որոնք պիտի ավարտին հասցվեն: Ունենք Ախուրյանում 33 ընտանիք, որոնք պետք է 4-րդ շենքից ստանային, սակայն հիմա նրանց կտրամադրենք բնակարանների գնման վկայագրեր,- ասաց Նարեկ Սարգսյանը,- այդ երեք շենքերի համար անհրաժեշտ կլինի մոտ 1,5 մլն դոլար լիովին ավարտելու համար: Այդ խնդիրը մենք կլուծենք մինչեւ այս տարվա վերջ կամ ծայրահեղ դեպքում մինչեւ 2016 թ-ի առաջին կեսը»:

Լրագրողները նախարարին հիշեցրին, որ Ախուրյանի բնակելիների շինարարությունը պիտի ավարտված լիներ դեռ անցած տարի: Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ գումար չլինելու պատճառով է շինարարությունը կասեցվել, թեպետ չժխտեց, որ կառավարությունը գումարները փոխանցել է «Գլենդել հիլզին»:

«Կազմակերպությունը Երեւանում ակտիվներ ունի, որոնք պետք է վաճառի, որպեսզի ավարտին հասցնի Ախուրյանի շինարարությունը,- պարզաբանեց նախարարը,- եթե ինչ որ բան այնպես չգնա՝ կմիջամտի կառավարությունը, իսկ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի անօթեւանների հարցը կլուծենք բնակարնների գնման վկայագիր տրամադրելով»:

Նախարարը տեղեկացրեց, որ խորհրդակցության ժամանակ քննարկվելու է հյուսիս-հարավ ճանապարհի հետ կապված հարցեր, քանի որ բազմաթիվ դժգոհություններ կան այն տեղեկության հետ, թե ճանապարհը նախագծված է այնպես, որ անցնելու է քաղաքի միջով: «Ես ընդունում եմ այդ դժգոհությունը, պետք է աշխատենք տրանսպորտի նախարարություն հետ, որ ճանապարհը 4 կմ շառավղով շրջանցի Գյումրին»:

Նարեկ Սարգսյանը նաեւ հայտարարեց, որ մինչեւ հաջորդ տարի փորձելու են լիովին ձերբազատվել աղետի գոտի հասկացությունից ու մտածել Գյումրու զարգացման ծրագրերի մասին: «Գյումրին իր վրա պիտի վերցնի մայրաքաղաքային ֆունկցիաներ, ես այդպես եմ տեսնում հանրապետության երկրորդ քաղաքի զարգացումը»,-հայտարարեց նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter