HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որ ոլորտների աշխատակիցներն են Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն, հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում, տեղեկատվություն և կապ. սրանք  այն ոլորտներն են, որոնց աշխատակիցներն Հայաստանում ամենաբարձրն են վարձատրվում։ 
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ), 2015 թվականի մարտի տվյալներով՝ Հայաստանում ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտի աշխատակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է մոտ 423 հազ. դրամ, հանքարդյունաբերության ոլորտում աշխատողներինը՝ 374 հազ. դրամ, իսկ տեղեկատվության և կապի ոլորտի աշխատակիցներինը՝ 329 հազ. դրամ։ 
Ընդ որում՝ Հայաստանում ամենաբարձր աշխատավարձն, ըստ ԱՎԾ-ի, ստանում են Սյունիքում, որին հաջորդում են  Երևանը, Կոտայքը, Վայոց ձորն ու  Արմավիրը։
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում ապրիլի դրությամբ միջին աշխատավարձը կազմում է 180  հազ. դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter