HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Էջմիածնում ջրամատակարարումն ամբողջովին կկարգավորվի սեպտեմբերի վերջին

Էջմիածին քաղաքի Պետրոզավոդսկ փողոցի մի խումբ բնակիչներ դիմել էին «Հետք» թերթի խմբագրություն։ Նրանք նշում են, որ քաղաքում ջրագծերի վերանորոգումից հետո (որը սկսվել է մոտ երկու ամիս առաջ և տարբեր հատվածներում մինչ օրս էլ շարունակվում է ) շուրջօրյա ջրամատակարարում ունեցող իրենց փողոցում ջրի հոսքը դարձել է անկանոն. ցերեկվա ժամերին թույլ է, իսկ երեկոյան՝ ժամերին խմելու ջուր ընդհանրապես չի լինում։ 

Պետրոզավոդսկ փողոցը ներառված է 24-ժամյա ջրամատակարարում ունեցող փողոցների ցանկում։
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տեխնիկակական հարցերով տնօրեն Կամո Աղաբաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բնակիչների այսպիսի բողոքը տեղին է, սակայն թաղամասեր կան, որտեղ ջրամատակարարումն ավելի վատ է․ 

«Էջմիածնի հյուսիսային մասում մեծ ճահիճ  է առաջացել, որը մենք լավ ուսումնասիրել ենք և հիմա նախատեսում ենք դա ծրագրով իրականացնել․ խողովակը շրջանցել, նորից վերականգնել  Պետրոզավոդսկ փողոցի 24 -ժամյա ջրամատակարումը»,-ասաց Կամո Աղաբաբյանը։

Ջրագծերի վերանորոգման ներդրումային ծրագիրն իրականացնում է  Համաշխարհային բանկը։ Կամո Աղաբաբյանի խոսքով՝ ջրագծերի կարգավորման և ջրամատակարարման ծրագիրն ամբողջովին կավարտվի մոտ 3 ամսից։ «Պետրոզավոդսկ թաղամասի բնակիչները շուրջօրյա ջրով կապահովեն մոտ երկու ամսից, իսկ Էջմիածնի և շրջակա գյուղերի ջրի խնդիրն ամբողջովին կկարգավորվի սեպտեմբերի վերջին»,-նշեց Կ․ Աղաբաբյանը։

Վերջինս նաև հավաստիացրեց, որ ծրագրի իրականացումից հետո իրավիճակը կլավանա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter