HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Քունը վերահսկող սարքի համար 40 մլն դոլարի ներդրում է արվել

23-ամյա լոնդոնցի Ջեյմս Փրաուդի նորաստեղծ ձեռնարկությունը, ըստ Finantial Times 40 մլն դոլարի ֆինանսավորում է ստացել Սինգապուրի պետական Temasek ներդրումային ընկերությունից: Լրատվամիջոցը գրում է, որ վերջինս Hello կոչվող երեքամյա ձեռնարկությունը գնահատել է 250 մլն դոլար: Temasekn-ն ու Hello-ն, սակայն, հրաժարվել են մեկնաբանել գործարքը:

Hello-ն արտադրում է սարքեր՝ քնի որակը վերահսկելու համար: 7 սմ տրամագծով սարքը (Sense) գրանցում է ննջասենյակի պայմանները՝ լույսը, ջերմաստիճանը, խոնավությունը, աղմուկը: Մյուս սարքը՝ 3 սմ տրամագծով դյուրազգաց կոճակը (Sleep Pill), ամրացվում է բարձին և գրանցում է քնելու, արթնանալու ժամերը, քնի որակը՝ ըստ քնածի կատարած շարժումների: Տեղեկատվությունը փոխանցվում է մի սարքից մյուսը և հաղորդվում սմարթֆոնին, որն այնուհետև սարքի տիրոջն է ներկայացնում իր քնի փուլերը՝ խորը, թեթև կամ միջին, ինչպես նաև վերլուծում է, թե սենյակային ինչ պայմաններում է նա ավելի լավ քնում:

Hello-ն նաև զարթուցիչ է, որն արթնացնում է մարդուն ոչ թե որևէ կոնկրետ պահի, այլ սահմանված ժամին նախորդող 30 րոպեների ընթացքում, երբ արթնացողը խորը քնի մեջ չէ և ավելի հեշտ կարթնանա:

 Սկսնակ ընկերությունը 10.5 մլն դոլարի ֆինանսավորում էր ստացել նաև անցած տարի՝ Սիլիկոնյան հովտի մի շարք ձեռնարկատերերից, այդ թվում՝ PayPal-ի նախկին նախագահ Դեյվիդ Մարկուսը, սմարթֆոն արտադրող չինական Xiaomi ընկերության ներկայացուցիչ Հյուգո Բարան և Spotify-ի ու Horizons Ventures-ի խորհրդատու Շաքիլ Խանը: Financial Times-ը նշում է, որ Փրաուդը քոլեջ չի հաճախել, կոդավորում սովորել է 9 տարեկանից և իր առաջին ընկերությունը՝ Giglocator-ը, 1 մլն դոլարով վաճառել է 20 տարեկանում՝ գումարը ներդնելով Hello-ի ստեղծման գործում:

լուսանկարը՝ appcessories.co.uk-ից 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter