HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Պայքար 41,85 դրամի համար` 41 աստիճան շոգին (տեսանյութ)

Այս պահին  Ազատության հրապարակում շարունակվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված նստացույցը։

Երեկ  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը  հայտարարել էր, որ եթե վրաններ տեղադրվեն, դրանք ուժով հեռացվելու են։ Այսօր շոգի պատճառով նստացույցի մասնակիցների թիվը չէր  գերազանցում 10-ը։

Արևից պաշտպանվելու միակ միջոցը հովանոցներն են։ Պատահական անցորդները նստացույցի մասնակցիներին ուտելիք և ջուր են բերում, ինչպես նաև՝ քաջալերող խոսքեր ասում։

Նստացուցի մասնակցիներից Վարդանը պատմում է, որ երեկոյան Ազատության հրապարակում ավելի քան 400 հոգի մարդ կար, սակայն այս շոգին ոչ բոլորն  են դիմանում և շատերը կմիանան իրենց արդեն երեկոյան ժամերին ու կշարունակեն նստացույցը։

Իսկ վաղը ՝ ժամը 18։30 –ի սահմաններում նստացույցի մասնակիցները շարժվելու են դեպի նախագահի նստավայր։

Այս պահին Ազատության հրապարակում կա նստացույցը հսկող ոստիկանական 2 մեքենա։

Հիշեցնենք, որ նստացույց իրականացնելու որոշումը կայացվել է հունիսի 19-ին ՝ էլեկտրաէներգիային սակագնի թանկացման դեմ կազմակերպված հավաքի ժամանակ։ Մինչ այդ՝ հունիսի 17-ին,  ՀԾԿՀ-ն արդեն հաստատել էր հոսանքի գնի թանկացում՝ 6,93 դրամով, այսինքն՝ էլեկտրաէներգիայի 1 կվտ/ժ  ցերեկային սակագինը կլինի 48,78 դրամ՝ գործող 41.85 դրամի փոխարեն, իսկ գիշերայինը՝ 38,78 դրամ՝ 31.85-ի փոխարեն։

Տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter