HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եզդիների վիճակն Իրաքում շարունակում է ծանր մնալ. Հայաստանում էր եզդիների պաշտպանական ուժերի հրամանատարը

Եզդիների պաշտպանական ուժերի հրամանատար Հեյդար Շաշոն հունիսի 17-20-ը գործնական այցով Հայաստանում էր:     

Վերջինիս ուղեկցում էիր գրող և հետազոտող Հոշանգ Բրոկան, գիտնականններ, Իրաքի եզդի ներկայացուցիչներ և այլոք:

Խումբը՝ հրամանատարի ղեկավարությամբ, իր այցի առաջինը օրը հանդիպում է ունեցել եզդի մի քանի երիտասարդների հետ՝ շեշտելով, որ ազգի փրկության բանալին հենց եզդիների ձեռքերում է:

Իրաքից ժամանած եզդիների պատվիրակությունը հունիսի 19-ին Ազգային փոքրամասնությունների կազմակերպությունում հանդիպել է Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց շարքերում էին «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ, հասարական գործիչ Ռուստամ Բաքոյանը, Սաշիկ Սուլթանյանը, լրագրող, հասարակական գործիչ Բորիս Մուրազին, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը և այլոք:

Հանդիպման ժամանակ հավաքվածները քննարկել են Իրաքում, մասնավորապես, Շանգալում տեղի ունեցող վիճակը, փախստական եզդիների իրավիճակը և այլ հարցեր:

Ներկայացնելով Իրաքում տեղի ուենցածը՝ Հեյդար Շաշոն ցավով հայտնել է, որ այնտեղի եզդիների վիճակը շարունակում է ծանր մնալ:

Հանդիպմանը ներկա եզդիները քննարկել են նաև, թե ինչպես կարելի է ստեղծվել ինքնավարություն, զինված ուժեր, քաղաքական ուժ, որը կկարողանա Իրաքում պաշտպանել եզդի ժողովրդի շահերը:

Վերջիններս միաձայն եկել են այն համոզմունքին, որ պետք է ստեղծել նաև մի կազմակերպություն, որն իր մեջ կընդգրկի աշխարհի բոլոր ծայրերում ապրող եզիներին:

«Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Ռուստամ Բաքոյանը եզդիների պաշտպանական ուժերի հրամանատարից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է պատկերացնում նա եզդիների ինքնապաշտպանությունը:

«Ես՝ որպես եզդի երիտասարդ, կարծում եմ, որ մեր միակ հույսը մենք ենք, մեր փրկությունը մեր ձեռքերում է: Սակայն քաղաքական, հասարակական տարբեր եզդի գործիչներ, հանդիպումներ ունենալով միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, կարևորում են միջազգային ուժերի դերը եզդիների խնդրի լուծման մեջ, և իրենց հույսը կապում են միայն այդ կառուցների հետ՝ պարբերաբար շնորհակալություն հայտնելով գերտերություններին: Նրանք, միաժամանակ, քննադատում են հենց այդ նույն գերտերություններին՝ ասելով, թե եզդիների ցեղասպանության հետևում հենց նրանք ենք կանգնած»,- ասաց «Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահը:

Ի պատասխան Բաքոյանի՝ Շաշոն շեշտեց, որ, միանշանական, համակարծիք է նրա հետ, և այդ հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող:

«Եզդիներն իրենք պետք է լուծեն իրենց հարցերը, և իրենք պետք է պաշտպանեն իրենց: Մենք հույսներս դրել էինք քրդական փեշմարգայի վրա, որը դավաճանեց մեզ»,-հավելեց նա:  

Մեկնաբանություններ (1)

David Davidian
Even with all the challenges Armenia faces, it it vitally important that Armenia assist the Yezdis as much as possible. Today, the Yezdis are facing is what we did a century ago, and like a hundred years ago, nobody seems to care. Yerevan, Armenia

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter