Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Քաղաքացին կորցրել է գիտակցությունը. նա չի հիշում անուն-ազգանունը



Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակիցներից մեկը(մոտ 35-40 տարեկան տղամարդ), ով բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժանմունք, այժմ կորցրել է գիտակցությունը և հազիվ է կարողանում քայլել: Նա չի հիշում անուն-ազգանունը:

«Հետք»-ի լրագրող Անի Հովհաննիսյանը, ում ևս բերման էին ենթարկել նույն բաժանմունք, միջանցքում ոստիկաններին հարցրել է, թե ինչու շտապօգնություն չեն կանչում: Ոստիկանները պատասխանել են, որ քաղաքացին հրաժարվել է բժշկական օգնությունից և այդ վիճակում եղել է մինչև բերման ենթարկելը: Քաղաքացուն շարունակում են պահել բաժնում:

09:43

Քիչ առաջ քաղաքացու համար շտապօգնություն են կանչել, և տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Նախնական վարկածով նա ստացել է գանգուղեղային տրավմա: Տեսանյութը` շուտով:

Մալաթիայի ոստիկանության բաժանմունքում դեռ շարունակում են պահել քաղաքացիներին, արդեն 4,5 ժամ է, ինչ նրանց բաց չեն թողնում, քաղաքացիներին բերման են ենթարկել խուլիգանության կասկածանքով: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Վեհարի13:32 - 23 հունիսի, 2015
Սա նախօրոք նախապատրաստված պետական տեռոր է սեփական ժողովրդի դեմ: Մի քան օր առաջ Ստեփանավանի շրջանի գյուղերում և Ստեփանավանում միլիցիայի աշխատակիցները շրջում էին փողոցներով և տուն առ տուն, համեստորեն զգուշացնելով, իսկ իմ կարծիքով վախի մթնոլորտ նախապատրաստելով, որ գիշերները տան դռները փակ պահեն, որ կա Վտանգ ...:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ