HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանին բռնի ուժով դուրս են հանել ոստիկանության շենքից

Ռոբերտ Ռևազյանը քիչ առաջ զանգահարեց «Հետքին» և տեղեկացրեց, որ կարողացել է տեսակցել իր վստահորդի` Հովհաննես Իշխանյանի հետ: Բոլոր գործողություններն այս պահին ավարտվել են, սակայն Հովհաննես Իշխանյանին թույլ չեն տվել դուրս գալ ոստիկանության Շենգավիթի բաժանմունքից, իսկ պաշտպանին բռնի ուժով, ձեռքերից բռնած, հանել են դուրս: 

Ավելի վաղ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանն ահազանգել էր «Հետքին» ոստիկանության Շենգավիթի բաժնից՝ նշելով, որ արդեն 40 րոպից ավելի իրեն թույլ չեն տալիս տեսակցել իր վստահորդի՝ Հովաննես Իշխանյանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter