HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Խաղաղ նստացույց էր. ֆոտոպատմություն (մաս 1)

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Ազատության հրապարակից երեկ մեկնարկած երթը հասավ մինչև Բաղրամյան պողոտա: Երթի մասնակիցները ցանկանում էին իրենց պահանջները ներկայացնել երկրի նախագահին: Ոստիկանության պատը փակել էր դեպի նախագահի նստավայր տանող Բաղրամյան պողոտան: Քաղաքացիները ոստիկաններից մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ մինչև այսօր առավոտ մոտ ժամը 5-ը խաղաղ նստացույց էին իրականացնում: Լուսադեմին ոստիկանությունը, սկզբում ջրցան մեքենայի՝ կյանքի համար վտանգավոր շթերով, ցույցի մասնակիցներին հեռացրեց Բաղրամյան պողոտայից, այնուհետև, ում հնարավոր եղավ, բերման ենթարկեց Ազատության հրապարակից և հարակից տարածքներից:

Մեկնաբանություններ (3)

ominac
Քանիերորդ ընտրութիւնն է Հայաստանի մէջ որ զեղծարարութիւնով վերջացաւ։ Ատոր արդիւնքն է այսօր հայաստանի պետութիւնը քեզի գողցող, խաբող մարդկանցով լեցուած է։ Ոչ Ռուսը ոչ ալ Բուդինը մեղադրէք մեր այսօրուայ նեղութիւններուն։ Մենք որոշ բարքեր ունինք, որ մեզի դէմ կաշխատին։ Դրանց վրայ պէտք է աշխատինք։ Երբ ընտրութիւններու ատեն զեղծարարութիւն ըլլայ, ոտքերնիս վրան պէտք է դնենք եւ թէկուզ հազար անգամ վերընտրութիւն ընենք, պէտք է ընենք մինչեւ որ առանց զեղծարարութեան կրնանք ընտրել։ Ոչ Ռուսը ոչ ալ Եւրոպացին կրնայ քեզի օգնել, եթէ դուն չի կրնաս ողնայար ունենալ։ Հազար անգամ Ռուսին մեղադրէ կեանքդ չի փոխուիր, մէկ անգամ դուն քեզի մեղադրէ, նայիր ինչպէս կը փոխուի։ Ինչ որ կըլլայ մեզի յանցաւորը մենք ենք։ Եթէ մոռնանք ուրիշին մեղադրելը, շատ աւելի արագ տեղ կը հասնինք։
Հովհաննես Վարդանյան
Ես այսօր լինելու եմ Ազատության հրապարակում... Պաշտպանելու եմ իմ իրավունքները, ինչպես նաև ձեռբակալվածների. Եկե՛ք միասին պայքարենք անարդարության դեմ... Էական չէ, թե քանի հոգի կլինի Ազատության հրապարակում, կարևորը յուրաքանչյուրիս մասնակցությունն է... Դու էլ արի՛ և պայքարի՛, ի՛մ, քո՛, բոլո՛րի իրավունքների համար. Միասին մենք կարող ենք անել ամեն ինչ և հասնել արդյունքի.
Տգիտություն տգիտության.
Ամբողջ ազատ աշխարհը չկայացած ռուս կաշռակեր իշխանության երեսին է թքում, վերջինս էլ չկայացած ապաշնորհ ու անվավեր վայ չիշխանության միջոցով Հայ Ժողովրդի երեսին է թքում: Դրա համար պետք չէր այդքան խորը վերջինիս հետույքը մտնել, անունը դնելով սուտի բարեկամություն: Մեծահոգի ու բարի Ռուս ժողովրդին պետք չէ խառնել չկայացած ռուս կաշռակեր իշխանության հետ: Նունը վերաբերում է նաև Հայ Ժողովրդին ու չկայացած վայ չիշխանությանը: Բայց ցավն այն է, որ այս տգետ, չկայացած, վայ չիշխանության կիսագրագետ բոլշևիկի վիժվածք սերունդը և՜ ռուս կաշռակեր իշխանության հետույքն է մտել, և՜ Եվրոմիության ու ԱՄՆ ի: Ո՜չ գույն ունի, ո՜չ սկզբունք ո՜չ էլ տարրական իմաստություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter