HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Հոբելյար Բաղրամյան պողոտայում. «Այս երիտասարդության հետ պատրաստ եմ կառուցել շեն երկիր»

Նստացույցի մասնակիցներից մեկի համար ընկերները երեկ գիշերը անակնկալ էին պատրաստել` Բաղրամյան փողոց` բերելով նրա ծննդյան տորթը: Միքայելի լուսանկարը հրապարակելուց հետո նա այսպիսի մեկնաբանություն է գրել ֆեյսբուքում.

«Չեմ հասցնում: Շնորհակալ եմ անուշ նկարի համար, շնորհակալ եմ ընկերներիս նման մտքի համար` նշել հենց այստեղ` պայքարի կիզակետում: Շնորհակալ եմ իմ հայեր շնորհավորանքների համար, տպավորված եմ շշմելու աստիճանի: Հպարտ եմ, որ նման ապագա ունի իմ ազգը և երկիրը: Չկա ավելի գերակա շահ, քան ազգային շահը: Մենք բոլորս պաշտպանն ենք մեր ազգային շահի: Հասարակական կառավարման համակարգում չկա ավելի բարձր կոչում, քան ժողովուրդը: Ժողովուրդն է տերը իր երկրի, իսկ իշխանությունը գործիք` ծառայելու ժողովրդին: Այս երիտասարդության հետ պատրաստ եմ կառուցել շեն երկիր, որ հայերս չունենանք սփյուռք: Կեցցե այն Հայաստանը, որ արդեն գալիս է: Սիրում եմ քեզ իմ ազգ, իմ երկիր»: 

Մեկնաբանություններ (1)

Ani
Շնորհակություններս հիանանալի, զարգացած, տաղանդավոր ու հայրենասեր հայ երիտասարդությանը: Դուք արժանի է ապրելու մեր երազած Հայաստանում, որ այսօր դուք եք կերտում: 1988-ի զարթոնքի շունչն եմ զգում, բաըց սա մի նոր փուլ է, մի քանի անգամ բարձր հարթություն: SOAD-ի արթնացումի երգի հնչյունների արձաքանքն եմ տեսնում՝ արթուն, արթուն Հայաստան..Ես հավատում եմ մեր նոր ու կայացած սերնդին, նրանք 1988-ին արթնացած ծնողների արժանի զավակներն են: Նրանցն է ապագան ու ժամանակն է Երկիրը հանձնել երիտասարդների կառավարմանը...ես տարիքը նկատի չունեմ բնավ...ու հոգնած թոշակառուներին հանգստի ուղարկել: Կեցցե այն Հայաստանը, որ ասյօր է գալիս...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter