HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Կյուրեղյանի գործով երեք տեսանյութերից գործին միայն մեկն էր վերաբերում

Արդեն մեկ տարի է՝ Հայկ Կյուրեղյանը գտնվում է անազատության մեջ: Նա չի մասնակցում իր գործով դատական նիստերին, քանի որ հեռացվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի կողմից ՝դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար:

Հիշեցնենք՝ Հայկ Կյուրեղյանն առաջին նիստերին ոտքի չէր կանգնում «ոտքի, դատարանն է» արտահայտությունը լսելիս: Նա նշում էր, որ Հայաստանում խաղալիք դատարաններ են:

Այսօր դատարանում հետազոտվեցին ապացույց հանդիսացող 3 տեսանյութեր, որոնցից միայն մեկն էր առնչվում դեպքին, այն էլ՝ տեխնիկական հնարավորությունները թույլ չէին տալիս, որ ներկաները պարզ լսեին և կարողանան համեմատել տուժող ոստիկանների ցուցմունքներն ու տեսագրությամբ արձանագրվածը: Տեսանյութերը տրամադրել էր ոստիկանությունը:

Հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանն ասաց, որ ձայնը չի լսվում և դատավորի թույլտվությամբ տեղափոխվեց հեռուստացույցի մոտ, որպեսզի կարողանա լսել:

Հայկ Կյուրեղյանի գործով նիստը հետաձգվեց, քանի որ հանրային պաշտպանը այլ գործով քննչական գործողության պետք է մասնակցեր: Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 3-ին, կհետազոտվեն փաստաթղթային այլ ապացույցներ, և դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու: 

Հիշեցնենք, որ  Հայկ Կյուրեղյանը մեղադրվում է ՔՕ 2 հոդվածներով` 316 և 258 (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն և խուլիգանություն): Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարի հունիսի 12-ին Շանթ Հարությունյանի և մյուս քաղաքացիների գործով դատավարությունից առաջ: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց Կյուրեղյանը բարձրացել է դատարանի դիմաց կայանված մեքենաներից մեկի վրա, ապա «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել ոստիկանների ուղղությամբ: Իր քայլը Կյուրեղյանը մեկնաբանել է որպես բողոք` ուղղված քաղաքական դատավարությունների դեմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter