HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորհայք բնակավայրի դիրքերի ուղղությամբ կրակ է արձակվել. զինծառայող է զոհվել

Այսօր՝ ժամը 18:30 սահմաններում, հակառակորդը ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում զոհվել է նաև ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը՝ ծնված 1987թ:

«ՀՀ ԶՈւ-երը ամեն ինչ արեցին սահմանում իրավիճակի կայունության համար, սակայն ադրբեջանական կողմը կրկին սադրում է սահմանի լարվածություը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ ՊՆ-ը ցավակցում է զոհված հայորդու հարազատներին ու ծառակիցներին և նշում, որ հակառակորդի ոտնձգությունները անպատասխան չեն մնա: Հատկանշական է որ այդ հենակետերի հատվածում վերջին մեկ տարում կրակահերթեր առհասարակ չէին եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter