HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնադիր խորհրդարանը զգոնության կոչ է անում

Հիմնադիր խորհրդարանը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ «տեղեկություն կա, որ ռեժիմը սադրանքներ կազմակերպելու նպատակով աննախադեպ քանակությամբ քաղաքացիական հագուստով ոստիկաններ և գործակալներ է ներդրել Երևանի Մ. Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բազմահազարանոց հավաքի վայրում»:

Զուգահեռաբար՝ հավաքի դիմացի հատվածում կուտակվում են ոստիկանության զորքերի և այլ ստորաբաժանումների մեծաքանակ ուժեր և միջոցներ:

Այս հանգամանքները հաշվի առնելով, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հավաքի կազմակերպիչներին և հավաքի վայրում գտնվող ժողովրդին կոչ է անում զգոն լինել և միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքները կանխելու համար:

«Մասնավորապես՝ առաջարկում ենք հավաքի տարածքը բաժանել հատվածների, նշանակել դրանց պատասխանատուներ և բավարար քանակի կարգադրիչներ, ինչպես նաև բարձրախոսների միջոցով պարբերաբար զգոնության կոչեր անել հավաքի վայրում գտնվող ժողովրդին»,-հայտնում է ՀԽ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter