HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին անհայտ անձինք հետապնդում են

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հայտարարություն է տարածել, որ որոշ կասկածելի անձինք սկսել են հետապնդել նախաձեռնության անդամներին և խաղաղ հավաքի մասնակիցներին։ Նրանք հրավիրում են իրավասու կառույցների ուշադրությունը և  հորդորում չսպառնալ իրենց և գործել բացառապես օրենքի շրջանակներում:

«Հետքը» կապվեց նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանի հետ, ով հաստատեց վերոնշյալ լուրը՝ նշելով, որ քիչ առաջ երկու քաղաքացիական հագուստով անձինք իրենց տան բակում լուսանկարում էին իր մեքենան:

«Հեռախոսվ նաև հասցես էին նշում, ես լսեցի այդ ամենը: Մեր ընկերները նույնպես պատմել են, որ իրենց հետապնդում էին: Նաև նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանին են հետևել, մանրամասներին տեղյակ չեմ իր հետ կապված: Հիմա պիտի գնամ, մանրամասն իմանամ, թե ինչ է եղել»,- պատմում է Մաքսիմ Սարգսյանը:

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունում նշվում է, որ բողոքի ակցիան կրում է խաղաղ բնույթ և իրականացվում է օրենքի շրջանակներում։ Ակցիայի մասնակիցները չեն օգտագործում ալկոհոլ խաղաղ հավաքի ժամանակ, սադրանքների չեն տրվում, աչալուրջ են և պահպանում են հանգստություն։ «Մենք պատասխանատու չենք այն կարգազանց անձանց արարքների համար, ովքեր գտնվում են խաղաղ հավաքի տարածքում»,- նշում են նրանք։

Մեկնաբանություններ (3)

Արմենակ Եղիայեան
Կուշտ, առողջ, լաւ հագուած երիտասարդութիւն, որուն ամէն բան տուած է հայրենիքը եւ որուն կը պակսի սակայն պարկեշտօրէն աշխատելու եւ հայրենիքին սիրոյն նուազագոյն զոհողութիւնը յանձն առնելու պատրաստակամութիւնը: Այլ միայն կը պահանջէ, կը պահանջէ ու կը պահանջէ՝ առնց բան մը տալու փոխարէնը: Վա՜յ մեզի:
W. Wallace
պուճուր վախկոտ դոդի գագոներ, ում ինքնապահպանման բնազդի առավելագույն զարգացումն ստիփեզ փախուստի դիմել բաղրամյանից
Շահեն
Համաձայն չեմ ձեզ հետ: Որովհետեվ լավ չգիտեք ինչպեսեն մեծացել այս մարդիկ 25 տար: Լավ կանեք իշխանության դեմ օգտագործեք ձեր պայծառ գառափարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter