HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի 6-րդ օրը Վանաձորում երթ իրականացվեց

Տաթեւիկ Ղազարյան

Վանաձորում արդեն 6-րդ օրն է տեղի են ունենում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողքի ու իրազեկման երթեր: Քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներն այսօր Վանաձորի ծայրամասային թաղամասերում բաժանեցին իրազեկող թերթիկներ: «Իրազեկման թերթիկներ ենք բաժանում Վանաձորի թաղամասերով, որպեսզի բոլորը տեղեկանան խնդրի մասին,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Անահիտ Կարապետյանը,- որպեսզի մեր ամենօրյա հավաքներին բոլորը գան եւ ավելի շատ տեսակետներ լսենք, փորձենք խնդրին որոշակի լուծում գտնենք: Մեր նպատակն է նաեւ մտավորականությանը կոչ անենք, որպեսզի գան ու կանգնեն քաղաքացիների կողքին»:

Իսկ արդեն երեկոյան Հայքի հրապարակից ակտիվիստները երթով շարժվեցին դեպի Թումանյան հրապարակ: «Չեղարկում» եւ«Միացում» վանկարկումներով բողոքի ակցիայի մասնակիցները կոչ էին անում համաքաղաքացիներին միանալ եւ միասին պայքարել:

«Մենք ցույց ենք անելու այնքան ժամանակ, մինչեւ չեղարկեն, այլ ոչ թե կասեցնեն,-մեզ հետ զրույցում նշեց ակտիվիստ Մարտուն Ադամյանը: Ավելի ուշ վերադառնալով Հայքի հրապարակ՝ ակտիվիստներն անցան նստացույցի, այն սկսեցին Հայաստանի հիմնը երգելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter