HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում

Ազատության հրապարակում հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը:
«Հունիսի 28-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Ազատության հրապարակում հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին:
Կոչեր անողը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ճշտվել է նրա ինքնությունը. 1993 թ ծնված Արամ Հակոբյան: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter