HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Բաղրամյան պողոտայում թռուցիկներ են բաժանվել ցուցարարներին

Քիչ առաջ Բաղրամյանի վրա հավաքված ցուցարարներին բաժանվել են թռուցիկներ «Ինչպես շփվել ոստիկանների հետ» վերնագրով: Ցուցարարները  պնդում են, որ դրանք սադրիչների ձեռքի գործն են, իրենք չեն պատրաստել եւ դա հատուկ է արվում՝ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում առաջացնելու համար: Թռուցիկները հուշումներ են պայքարող քաղաքացիներին.

- ոստիկանության հետ որեւէ շփում ցանկալի չէ,

-ոստիկանությունը ծառայում է իշխանությանը,

-ոստիկանները մեր բարեկամները չեն,

-ոստիկանը կարող է դառնալ մեր կողմնակիցը միայն այն պահին, երբ վայր է դնում ուսադիրները եւ այլն:

Ցուցարարներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ դա սադրանք է եւ իրենց հետ կապ չունի. հավաքվածները պատռեցին թռուցիկները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter