HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սանիտեկ» ՍՊԸ-ի ներկայացուցչի գրավոր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ

Երևանի քննչական վարչության  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին առանձնապես խոշոր չափի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ՝  ոստիկանության Կենտրոնական բաժնից հունիսի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են «Սանիտեկ» ՍՊԸ-ին գույքային վնաս պատճառելու վերաբերյալ ընկերության ներկայացուցիչ Ա.Կարապետյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը։

ՍՊԸ-ի ներկայացուցիչը, մասնավորապես, գրավոր հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2015 թվականի հունիսի 23-ին անհայտ անձը կամ անձինք տարհանել և Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա են տեղափոխել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներում տեղադրված, «Սանիտեկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղին պատկանող թվով 41 աղբամանները, դրանք օգտագործել որպես արգելապատնեշ միջոցներ` այդպիսով ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու՝ օրենքով նախատեսված առիթ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  (ուրիշի գույքի դիտավորյալ ոչնչացում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս)։

Քրեական գործով որոշում է կայացվել առգրավել Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող և որպես արգելապատնեշ օգտագործվող, նշված ընկերությանը պատկանող 41 հատ աղբամանները։

Որոշման կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Մեկնաբանություններ (2)

MyName
Highly unlikely Sanitek Ltd, would care enough about a couple of bins to throw itself into this protest. This is just an excuse created by the government and forced down Sanitek. A way to disperse the crowds even more and highlight the event as unlawful.
Vrej
Geez...how much do one of those trash bins cost? What, will Sanitaek go belly up? Capitalist greed at work.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter