HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Միջազգային պահուստներն ավելացել են

Այս տարվա մայիսի դրությամբ Հայաստանի  համախառն միջազգային պահուստները կազմել են  1,598  մլրդ ԱՄՆ դոլար: Ապրիլի համեմատ  դրանք ավելացել են մոտ 102,9 մլն դոլարով։

Մայիսին ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները կազմել են 1,595 մլրդ դոլար։ Ոսկի և ԱՄՀ-ում փոխարկելի արժույթ չունենք։ Այս մասին վկայում են ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։

Նկատենք, որ միջազգային պահուստներն ավելացել են նաև այս տարեսկզբի համեմատ։

Նշենք, որ մեկ տարի առաջ՝ 2014-ի մայիսին, Հայաստանի միջազգային պահուստները կազմել են   1,867 մլրդ դոլար։ Իսկ 2014-ի հունվարի սկզբի դրությամբ՝  2,113  մլրդ դոլար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter