HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսնու կրակոցից վիրավորված կնոջ վիրահատությունն անցել է բարեհաջող

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում քիչ առաջ ավարտվեց Պերինատոլոգիայի, մանկաբարձությանևգինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղիունեցած միջադեպի հետևանքով տուժած կնոջ վիրահատությունը։

Հիշեցնենք, որ հիվանդն «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն էր ընդունվել ծանր վիճակում` հրազենային միջանցիկ սեգմենտալ վնասվածքով։

Երեք ժամ տևած վիրահատության ընթացքում կատարվել է հրազենային գանգուղեղային վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում։ Պարզվել է, որ կնոջ մոտ առկա է ծոծրակոսկրի բեկորային ներհրված կոտրվածք, միջաձիգ սինուսի վնասվածք, ուղեղիկի ձախ կիսագնդի ներուղեղային արյունակույտ և կոնտուզյոզ օջախ։ Արյունահոսությունը դադարեցվել է, հեմատոման` հեռացվել։ Վիրահատությունն ավարտվել է բարեհաջող, մասնագետները կնոջ վիճակը գնահատում են կայուն ծանր։ Հետվիրահատական շրջանում պահպանվում է արհեստական շնչառությունը։ Այս պահին գիտակցության մակարդակը գնահատել հնարավոր չէ, քանի որ հիվանդը գտնվում է քնաբերի ազդեցության տակ։  

Հիշեցնենք, որ այսօր Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 վճարովի հիվանդասենյակում ամուսինը, իր մոտ եղած հրազենով կրակել է կնոջ վրա, այնուհետև ինքնասպան է եղել:

Դեպքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տուժած կինը՝ 27-ամյա Միլենա Ասատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter