HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին հայտնել է, որ քննիչի կողմից կեղծվել են իր ցուցմունքում առկա ստորագրությունները

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ստացվել է քաղաքացի Էրիկ Ե.-ի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերն այն մասին, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվող Արտյոմ Ա.-ն հայտարարել է, որ քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի կողմից կեղծվել են իր նախաքննական ցուցմունքում առկա ստորագրությունները:

Վարույթն իրականացնող անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter