HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեռավար դասընթաց՝ ԼՂՀ-ի փաստաբանների համար

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանական դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպվել է հեռավար դասընթաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստաբանների համար փաստաբանի վարքագծի կանոնները թեմայով: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատից:

Դասընթացը վարել են ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահի միջազգային կապերի գծով խորհրդական Մարտուն Փանոսյանը: Դասընթացին մասնակցել են Արցախի 30 փաստաբան:

Դասընթացավարները ներկայացրել են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի փաստաբանական էթիկայի առնչությամբ ձևավորված նախադեպային պրակտիկան։ Մասնակիցները կարևորել են այս միջոցառումների շարունակականության ապահովումը։

ԼՂՀ փաստաբանների պալատի նախագահ Օլյա Ալթունյանի խոսքով՝ ԼՂՀ փաստաբանական ինստիտուտի զարգացման գործում ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանական դպրոցի դերը զգալիորեն մեծ է, որի շնորհիվ փաստաբանությամբ զբաղվել ցանկացողների քանակը Արցախում աստիճանաբար աճում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter