Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Անհրաժեշտ է ստեղծել նոր «Հայկական հանրագիտարան»



ՀՀ ԳԱԱ նախագահությունը հավանություն տվեց նոր «Հայկական հանրագիտարան» ստեղծելու՝ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության առաջարկությանը: Նոր հանրագիտարանը բաղկացած է լինելու 10 հատորից` թվային եւ տպագիր տարբե­րակ­ներով: Հանրագիտարան ստեղծելու համար պետք է կազմավորվեն հեղինակ­ների մասնագիտական խմբեր, որոնք կկազմակերպեն հոդվածների պատրաստումն ու դրանց համակողմանի քննարկումը: Նոր հանրագիտարանի ստեղծումը կիրականացվի 2016-2026 թվականներին:

ՀՀ ԳԱԱ նախագահությունը մտադիր է դիմել ՀՀ կառավարությանը՝ «Հայ­կական հանրագիտարանի» հրատարակությունն իրականացնելու համար համապատասխան միջոցներ հատկացնելու համար:

Հիշեցնենք, որ 1974–1987 թթ. հրատարակվել է 12+1 հատոր «Հայկական սովետական հանրագիտարանը», որի պատրաստումն ու հրա­տարակությունը լուրջ ձեռքբերում էր հայ մշակույթի և գրահրատարակչության պատմության մեջ: Ընդունված հանրագիտարանային սկզբունքներով առաջին անգամ մշակվել, ամփոփվել և ներկայացվել են հայ ժողովրդի պատմության, արվեստի, մշակույթի, հասարակական-քաղաքական կյանքի, տնտեսության, սպորտի, առողջա­պահության և մյուս ոլորտների կարևորագույն իրադարձությունները: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ