HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Բագրատյան. «Մոսկվայում բնակվող իմ մտավորական ընկերները զայրույթից կարկամել էին»

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՀՀ էներգետիկ ոլորտի կարգավորման սեփական մեխանիզմը:

«Ոչ թալանին» շարժումը հսկայական աշխատանք արեց (անում է) Հայաստանում հանրային մտածողության ընդվզման, փնտրտունքի և հետագա զարգացման ու պրակտիկայում այդ ամենի իրականացման կապակցությամբ։ Իրականում, ժողովուրդը աշխատում է իշխանությունների փոխարեն։ Ակնհայտ է, որ ՀԷՑ-ի սեփականատերը (ՌԴ կառավարությունը) հենց այս շարժման շնորհիվ է, որ իրական տեղեկատվություն ստացավ, թե ինչ է կատարվում էներգետիկ ոլորտում, պատկերացումներ կազմեց չարաշահումների մասշտաբի մասին։ Մոսկվայում բնակվող իմ մտավորական ընկերները զայրույթից կարկամել էին՝ իմանալով էլեկտրաէներգիայի սակագները ՀՀ-ում (ՌԴ համեմատ)։ Դրանով հանդերձ, ժողովուրդն արեց այն, ինչն իրականում ՀՀ իշխանությունների գործն էր։ 

Հիմա ելքերի մասին։ Իրականում ՀՀ էներգետիկ համակարգը խորը բարեփոխումների առաջ է կանգնած։ Ներկայում այն պետական կառավարման մեթոդաբանությամբ է գործում։ 1990-1992 թթ. փորձը ցույց տվեց, որ դա շուկայական տնտեսությունում չի աշխատում։ 1993-1997 թթ. ստեղծվեցին արտադրության և սպառման համակարգերի հարմոնիկ շուկայական մեխանիզմներ։ 1999-ից հետո այդ մեխանիզմները ոչնչացվեցին և անցում կատարվեց, վերստին, պետական համակարգին՝ ծախսատար, անարդյունավետ, հսկայական կոռուպցիոն ռիսկերով։

Ստորև հակիրճ ներկայացնում եմ էլեկտրաէներգետիկ հատվածում բարեփոխումների քայլերը, որոնք իրականացնելու համար ընդամենը մի 15 օրվա աշխատանք է պետք։

1. ՀԾԿՀ 2015 թ. հունիսի 17-ի որոշումը էլեկտրաէներգիայի նոր սակագների մասով չեղարկվում է։
2. Օրենքով ստեղծվում է էներգետիկ շուկա հետևյալ մասնակիցներով. արտադրողներ (գեներացնող հզորությունների՝ ԱԷԿ, ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի ներկայացուցիչներ), տեղափոխողներ (բարձրավոլտ գծերի ներկայացուցիչներ) և մանրածախ վաճառողներ (ՀԷՑ), Կառավարության (էներգոնախ), ՀՀ ԿԲ, ՀԾԿՀ ներկայացուցիչներ։
3. Էներգետիկ շուկայի մասնակիցների միջև պարբերաբար (սկզբնական շրջանում ամեն օր, իսկ ապա ամեն շաբաթ, ի վերջո առնվազն ամեն ամիս) տեղի են ունենում գեներացված էլեկտրաէներգիայի մեծածախ գնի սակարկություններ՝ ՀԷՑ-ի (ՀԷՑ-երի) պահանջարկի հայտի հիման վրա։ Որոշումներն ընդունվում են ներկայացուցչական քվեարկությամբ։ Էներգետիկ շուկայի նիստերը նախագահում են հերթով բոլոր մասնակիցները։ 
4. ՀԾԿՀ-ն հետայսու դադարեցնում է էլեկտրաէներգիայի սակագին հաստատելու պրակտիկան։
5. ՀԾԿՀ-ի իրավասության տակ է միայն բարձրավոլտ գծերով էլեկտրաէներգիայի տեղափոխման սակագինը հաստատելը։ Այս սակագնից հետո ձևավորվում է էլեկտրաէներգիայի մեծածախ գինը՝ «գեներացված էլեկտրաէներգիայի մեծածախ գին + բարձրավոլտ գծերով էլեկտրաէներգիայի տեղափոխման սակագին»։
6. ՀԾԿՀ-ն, ելնելով էլեկտրաէներգիայի մեծածախ գնից, շուկայի ներկայացուցիչների հավանությանն է ներկայացնում մարժայի (սպրեդի) չափը (տոկոսներով էլեկտրաէներգիայի մեծածախ գնի նկատմամբ)։ Այն կարող է լինել տարբերակված ըստ սպառման ժամանակի (ցերեկ, գիշեր) և ծավալի (ամսական մինչև 100 կիլովատ, 100-300, 300-1000 և այլն)։ 
7. Մարժան սահմանելուց հետո ձևավորվում է էլեկտրաէներգիայի մանրածախ գինը՝ շուկայական։ Այն կարող է փոփոխվել (բարձրանալ և իջնել) ըստ ամիսների։
8. ՀԷՑ-ը (անկախ թե ով է սեփականատերը) բաժանվում է առնվազն 2 (երկու) ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող ձեռնարկությունների (օրինակ, առանձին, Երևանը և մնացած հանրապետությունը)։ 
9. Եթե վերը նշված 8 կետերի կատարումն ավելի երկար ժամանակ պահանջի, ապա ժամանակավորապես, օրինակ օգոստոսի 1-ից, բայց ոչ ավել քան մինչև հոկտեմբերի 1-ը, ՀԷՑ-ը թող ինքը սակագին հաստատի և աշխատի։

Արեք այս ամենը և կստանաք 30-35 դրամ սակագին, իսկ դրա տարեկան բարձրացումը 3-5 %-ից ավել չի լինի։

Մեկնաբանություններ (2)

էլեկտրիկ
Այսինքն ջոջոները թաթները քաշեն ոլորտից, որտեղ զգալի միջոցներ են շրջանառվում? Լինելու բան չէ այս իրականության մեջ: Բայց էստեղ ուրիշ խաղ է գնում - կամ ռսներն են ուզում սրանց փոխել, կամ սրանք են ուզում ավել ուտել եւ թե մեծացող ծակերը փակել: Բոլոր դեպքերում ավարի բաժանման վեճ է մեջտեղը, որի արդյունքում կարող են հին ք--երը բացվել:
Hike
Вес мир бориться с монополями а в Армение их создоют искуственно,,,это же провинциальний Идиотизм

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter