HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները կարևորել են փոխգործակցության ակտիվացումը տարբեր ոլորտներում:

Անդրադարձ է կատարվել նաև հունիսի 25-26-ին Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին և համատեղ նախատեսվող նախագծերին ու ծրագրերին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter