HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորվել է ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվողը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացի Գրիգոր Ի.-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ  կետով մեղադրանք է առաջադրվել:

Գրիգոր Ի.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա 2014 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Մհեր Դ.-ի, Կարեն Ս.-ի և Արսեն Գ.-ի հետ չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչներ` ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցների օրինական պահանջներին:

Մասնավորապես՝ Գրիգոր Ի.-ն խոչընդոտել է հատուկ ծառայություն իրականացնող անձանց ծառայողական պարտականությունների կատարմանը, որի ընթացքում երկու և ավելի անձանց ապօրինի ազատությունից զրկելու դիտավորությամբ գիշերային ակումբի մուտքի դուռը փակելու եղանակով իշխանության ներկայացուցիչներին զրկել է ազատ տեղաշարժվելու հնարավորությունից և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ռ. Գ.-ի մարմնի տարբեր մասերին ու պատճառել մարմնական վնասվածքներ:

Գրիգոր Ի.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter