HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ տարածքում ավարտվել են վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրման աշխատանքները

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության կողմից արդեն ավարտվել են ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրման աշխատանքները:

Հանրապետության այն բնակիչները, ովքեր արդեն ունեն թվային ազդանշանի ընդունման համար անհրաժեշտ սարքավորումներ և ընդունման ժամանակ նկատում են որակի թերություններ, կարող են զանգահարել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության «թեժ գծին»՝ (010) 65-37-87  հեռախոսահամարով:

Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու ընթացքում սոցիալական հնարավոր խնդիրները սահուն հաղթահարելու նպատակով ՀՀ ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի՝ անալոգային հեռարձակման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter