HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջերմուկի անձնագրային ծառայության նախկին պետը քաղաքացուն կեղծ հիմքով անձնագիր է տրամադրել. հարուցվել է քրեական գործ

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ջերմուկի անձնագրային ծառայության նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 314-րդ և 325-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Համաձայն ձեռք բերված տվյալների՝ 2005 թվականի մարտի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ջերմուկի անձնագրային ծառայության նախկին պետի կողմից Ա. Ա.-ի անվամբ տրվել է կեղծ հիմքով ՀՀ քաղաքացու անձնագիր, որը հետագայում օգտագործվել է վերջինիս կողմից: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter