Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Արամ Հարությունյանը պայմանագրեր է կնքել սեփական ընկերությունների հետ



Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը քանի դեռ պաշտոնավարում էր Կոտայքում, մարզում խոշոր ծրագրերն իրականացրել է իր ընկերություններով:

Հայաստանի կառավարության կողմից 2014 թվականին Կոտայքի մարզի համայնքների առաջնահերթ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ հատկացվել է շուրջ 731 մլն դրամ: Նախկին մարզպետը այդ գումարից շուրջ 240 մլն դրամը տրամադրել է իր ընկերություններին:

«Նաիրիշին» ԲԲԸ-ն, որտեղ բաժնեմաս ունի Արամ Հարությունյանը, իրականացրել է Զովունիի դպրոցի շենքի հիմնանորոգում և պետական բյուջեից ստացել 35 մլն դրամ: Արամ Հարությունյանը Կոտայքի մարզպետ է նշանակվել 2014-ի մայիսին, և իր ընկերության հետ պայմանագիրը կնքվել է հուլիսի 18-ին, այսինքն՝ իր նշանակումից հետո:

Նորանշանակ մարզպետը ևս երեք պայմանագիր է կնքել իր մյուս ընկերությամբ՝ «Նաիրիի ՃՇՇ» ԲԲԸ-ով: Համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, «Նաիրիի ՃՇՇ» ԲԲԸ պետական ընկերությունը սեփականաշնորհելուց հետո Արամ Հարությունյանն այնտեղ խոշոր բաժնետեր է՝ 99,9 %:

Եղվարդի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման համար մարզպետ Հարությունյանը 23 մլն դրամի պայմանագիր է կնքել «Նաիրիի ՃՇՇ»-ի հետ:

Եվս 20 մլն դրամ էլ հատկացրել է Թեղենքի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգմանը:

Նույն ընկերության հետ կնքվել է նաև Նոր Գեղի-Քարաշամբ ճանապարհների հիմնանորոգման ավելի քան 51.6 մլն դրամի պայմանագիրը: Այսպիսով՝ վերջին երեք պայամանագրով մարզպետն ապահովել է ավելի քան 90 մլն դրամանոց հատկացում իր ընկերությանը:

Մամուլի ուշադրության կենտրոնում 2014-ի ավարտին հայտնվեց նաև «Toyota Camry»-ի պատմությունը, երբ Արամ Հարությունյանն իր «Նաիրիշին» ԲԲԸ ընկերությունից 13 մլն դրամով գնել էր  2014թ. արտադրության ծառայողական «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան: Այս գնումը հրապատ չի ձևակերպվել, այլ գրանցվել է որպես մեկ անձից կատարված գնում:

Արամ Հարությունյանը մշտապես է իր պաշտոնեական դիրքն օգտագործել է իր բիզնեսն առաջ տանելու համար: Նա 2007-ին նշանակվել է բնապահպանության նախարարի պաշտոնում և հիմնադրել է «Ընդերքաբեր» ՍՊԸ-ն: Ընկերության բաժնեմասում սկզբում նախարարի եղբայր Արայիկ Հարությունյանն է երևացել, սակայն 2009թ.-ից «Նաիրի ՃՇՇ»-ն դարձել է 100 % բաժնետեր: «Ընդերքաբեր» ընկերությունը Սպանդարյանի բազալտների հանքը շահագործողն է և շահագործման համար բնապահպանական դրական փորձաքննություն ստացել է նախարարի պաշտոնավարման օրոք:

«Նաիրի ՃՇՇ»-ն ընկերությամբ Արամ Հարությունը ստացել է նաև Կոտայքի մարզի Նորագյուղի անդեզիտաբազալտների հանքավայրի բնապահպանական դրական փորձաքննությունը:

«Նաիրի ՃՇՇ»-ի միջոցով Արամ Հարությունյանը այլ ընկերություններում էլ է ներկա, օրինակ՝ Եղվարդում գործող «Առնակ Մանի» ՍՊԸ-ում:

Այն, որ Արամ Հարությունյանը բաժնեմաս ունի տարբեր ընկերություններում, երևում է նաև նրա հայտարարագրում: Առնվազն երեք ընկերությունում ունեցած բաժնեմասից ստացված շահույթը Արամ Հարությունյանը հայտարարագրել է:

Երբ Արամ Հարությունյանը նախարար էր, ըստ ներկայացրած հայտարարագրի, նախարարների շրջանում ամենահարուստներից էր: Նրա եկամուտները չեն էլ նվազել մարզպետ դառնալուց հետո: Նախարարի պաշտոնը թողնելու օրվա դրությամբ՝ նա հայտարարագրել է ավելի քան 1 մլն դոլար դրամական միջոցներ, երկու բնակարան, ավտոտնակ, երեք հողամաս և հասարակական նշանակության շինություն: Շուրջ 11.5 մլն դրամ էլ կազմել է նրա եկամուտը՝ աշխատավարձից, վարձակալությունից, շահաբաժնից և տված փոխառություններից: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (3)
1. Anna20:07 - 2 հուլիսի, 2015
If all these accusations are true, the former governor of Kotayk, Aram Harutyunyan, must face the justice in a court.
2. GB20:27 - 2 հուլիսի, 2015
This is how this oligarch made money out of polluted mining companies, when he was environment minister. Now he is paving roads to cover up the dirt!.Shame on him.
3. Aram23:56 - 3 հուլիսի, 2015
Համատարած թալան ա: Հերիք ա էլի, ափսոս ա էս երկիրը,կործանվում ա : Երեմյան Գեղեցիկ, էս մարդիկ ոչ փնովում են, ոչ էլ սրբացնում են,ընդամենը փաստեր են ներկայացնում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ