HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԱՎԾ. Հյուրանոցների ու հյուրանոցային հանգրվանների հասույթը կրկնակի նվազել է

2014 թվականին Հայաստանում գործունեություն է ծավալել 268 հյուրանոց և հյուրանոցային հանգրվան, որից 89-ը՝ Երևանում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հյուրանոցային տնտեսության օբյեկտների հիմնական ցուցանիշները 2012-2014 թթ.։ Ըստ դրանց՝ 2013-ի համեմատ Հայաստանում հյուրանոցների և հյուրանոցային օբեյկտների թիվն ավելացել է 39-ով, իսկ 2012-ի համեմատ՝ 111-ով:

2014-ի վերջի դրությամբ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմել է 3,5 հազ. մարդ։ Նշված 268 հյուրանոցների և հյուրանոցային հանգրվանների համախառն հասույթը հաշվետու տարում կազմել է 24,955 մլրդ դրամ, մինչդեռ 2013-ին եղելէ 51,273 մլրդ դրամ, իսկ 2012-ին՝ 19,57 մլրդ դրամ։ Այսինքն՝ նախորդ տարի հյուրանոցների ու հյուրանոցային հանգրվանների հասույթը կիսով չափ նվազել է։

Ստորև գտնվող աղյուսակում ներկայացված են 2014-ին հյուրանոցների զբաղվածության և համարների քանակների մասին տեղեկությունները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հետքն» անդրադարձել է Հայաստանում հյուրանոցային տնտեսությանը՝ հիմնվելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալների վրա ու հյուրանոցների կողմից պետբյուջե ստացվող հարկերի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter