HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հունվար-մայիսին դեպի Հայաստան տրանսֆերտները 40%-ով պակասել են

Այս տարվա մայիսին արտերկրից Հայաստան կատարված մասնավոր տրանսֆերտները կազմել են մոտ 84,3 մլն դոլար։ Դա 15,1 մլն դոլարով ավելի է ապրիլի ցուցանիշից, բայց 34,4 մլն դոլարով պակաս է 2014-ի մայիսի համեմատ։ Այսինքն՝ տարեկան համեմատությամբ տրանսֆերտները նվազելեն մոտ 29%-ով։ Խոսքը ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած ոչ առևտրային բնույթի ամսական փոխանցումների մասին է։ Ներկայացված է զուտ ներհոսքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած ցուցանիշներից։

Տրանսֆերտների տեսքով Հայաստան եկող փողի գլխավոր աղբյուրը Ռուսաստանն է։ Մայիսին կատարված փոխանցումները կազմել են մոտ 66,8 մլն դոլար։ Իսկ 9,6 մլն դոլարը փոխանցվել է ԱՄՆ-ից։ Ապրիլի համեմատ Ռուսաստանից կատարված փոխանցումներն ավելացելեն 12,4 մլն դոլարով, իսկ 2014-ի մայիսի համեմատ՝ պակասել 37,7 մլն դոլարով։

Այն, որ այս տարվա ապրիլին Ռուսաստանից ստացվող փոխանցումներն ավելացել են, վկայում է, որ ռուսական ռուբլին կայունացել է ամերիկյան դոլարի նկատմամբ, քանի որ նախորդ ամիսներին դրա արժեզրկման հետևանքով այս երկրից Հայաստան կատարվող տրանսֆերտներըզ գալի նվազեցին։

Նախորդ ամիսներին գրանցված ցուցանիշների նվազմամբ է բացատրվում նաև այս տարվա հունվար-մայիսի ընդհանուր ցուցանիշի նվազումը նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ։ Այսպիսով, 2015-ի հունվար-մայիսին ընդհանուր առմամբ արտերկրից Հայաստան կատարված մասնավոր տրանսֆերտները կազմել են ավելի քան 283 մլն դոլար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ ավելի քան 470 մլն դոլար։ Ստացվում է, որ այս տարվա առաջին հինգ ամսում, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, տրանսֆերտները նվազել են մոտ 40%-ով։

Արտերկրից ուղարկվող տրանսֆերտների նվազումը զգալի բացասական ազդեցություն է թողնում Հայաստանում ապրող այն ընտանիքների կենսամակարդակի վրա, որոնց ապրուստի հիմնական միջոցը արտերկրում, հիմնականում՝ Ռուսաստանում աշխատող ընտանիքի անդամների ուղարկած գումարն է: Դա հանգեցնում է այդ ընտանիքների գնողունակության անկմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter