HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունն աջակցել է ներդրումային խոշոր ծրագրեր իրականացնողներին

Կառավարությունն այսօր որոշել է 3 տարով հետաձգել 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ներմուծվող սարքավորումների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը: Մասնավորապես՝ այդպիսով աջակցություն է ցուցաբերել «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊԸ-ին, որը նախատեսում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կազմակերպել գարեջրի արտադրություն: Շուրջ 630 միլիոն դրամ կազմող ներդրումային ծրագրի արդյունքում կստեղծվի 60 աշխատատեղ:

Մեկ այլ որոշումով հավանություն տալով «Արմհոլդինգ» ՓԲԸ արտահանման 2015-2017թթ. ծրագրին՝ կառավարությունը «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը սահմանել է համապատասխանաբար ըստ տարիների՝ 15, 20, 24 մլրդ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter