HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրոնական բանկը ներկայացրել է հունիսի 29-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները

Կենտրոնական բանկը ներեկայացրել է 29-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները.

USD
  Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,029,251 դոլար 472.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 88,645,614 ԱՄՆ դոլար 473.32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 9,680,000 ԱՄՆ դոլար 472.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 473,35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
 
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,204,481 EUR 523,44 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,116,949  EUR 528,38 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
 
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,089,901,410 ռուբլի 8,45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 238,613,435 ՌԴ ռուբլի 8.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
 
Հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 29.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37.4 մլն ԱՄՆ դոլար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter