HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օֆշորում գրանցված ընկերությունները չեն մասնակցի պետգնումներին

Ռուսաստանի պետդումայի ընդունած նոր օրենքը արգելում է օֆշորային ընկերությունների մասնակցությունը պետական գնումների գործընթացին: Պետական գնումների գործընթացին չեն կարող մասնակցել նաև այն ընկերությունները որոնք բավարար թափանցիկ կառուցվածք չունեն և պետական գնումներին մասնակցություն ունենալու դեպքում ընկերությունները պարտավորվում են վճարել սահմանված հարկերը Ռուսաստանի Դաշնությունում:

Հանձնաժողովը, որը պատասխանատու է պետական գնումների համար, պարտավոր է ստուգել բոլոր ընկերությունները, որոնք մասնակցում են գործընթացին և համոզվել` արդյոք նրանք համապատասխանում են նոր պահանջներին:

«Եթե արդյունքում հայտնաբերվեն ընկերություններ , որոնք գտնվում են օֆշորային գոտում, նրանց հայտերը միանգամից կմերժվեն: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ պետությունը չի վճարելու նման ապրանքների և ծառայությունների դիմաց: Եթե պետական գնումների գործընթացին մասնակցելով ընկերությունը ուզում է շահույթ ստանալ, նորից ընդգծում եմ` խոսքը գնում է պետական գնումների մասին, քանի որ այլ առևտրային գործընթացներ պետության կողմից չի վերահսկվում, ապա այդ ընկերությունը պետք է անպայման գրանցված լինի Ռուսաստանի Դաշնության տարածքում և հետևաբար նրա իրավասության տակ լինի»,- հայտարարել է Ռուսասատանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Օրենքի մեջ փոփոխությունը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 30 օր հետո:

Հիշեցնենք, որ Հայաստանում պետակա գնումներում հաղթած ընկերությունների մեջ կան այնպիսիք, որոնք գրանցված են օֆշորային գոտիներում: «Հետքը» մի քանի անգամ գրել է, թե ինչպես են օֆշորային ընկերությունները հաղթել պետական գնումների մրցույթներում: Իսկ պետական գնումների մրցույթներում հաղթած հայաստանյան մի շարք ընկերությունների հիմնադիրները օֆշորային ընկերություններ են եւ նրանց սեփականատերերը, բնականաբար, հայ պաշտոնյաներ  են, կամ նրանց հարազատները:

Սակայն Հայաստանի իշխանությունները ցանկություն չունեն պարզելու, թե այս կամ այն ընկերության իրական սեփականատերը ով է, եւ ինչու են պետական բյուջեի փողերը հոսում օֆշորային գոտիներ:

լուսանկարը` Courtesy/KyivPost.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter