HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նշանակումներ և պաշտոնանկություններ ԼՂՀ-ում

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 4-ին ստորագրել է մի շարք որոշումներ:

Դրանց համաձայն` Արմեն Սարգսյանը նշանակվել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ՝ ազատվելով ԼՂՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից: Միքայել Համբարձումյանը նշանակվել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ՝ ազատվելով ԼՂՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից: ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Իգոր Բաղրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալ Սամվել Թավադյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ապրեսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արայիկ Դոլուխանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Հարությունյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Արայիկ Հարությունյանի մեկ այլ որոշմամբ` վարչապետի խորհրդական Արամ Մխոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter