HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժշկական նոր կենտրոն Վանաձորում

Վանաձորում բացվել է «Նորմեդ» բժշկական կենտրոնի մասնաճյուղը:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բացմանը ներկա է եղել նախարար Արմեն Մուրադյանը, ով շրջել է նորաբաց բժշկական կաբինետներով և վիրասրահով, ծանոթացել կենտրոնի կողմից առաջարկվող ծառայություններին, կադրային և նյութատեխնիկական հնարավորություններին, նաև հետաքրքրվել է բուժաշխատողների աշխատավարձերի չափով:

«Նման կենտրոններն, անշուշտ,  նպաստում են  մեզ համար գերակա ուղղություն  համարվող կանխարգելման ծրագրեր իրականացնելուն»,- լրագրողների հետ զրույցում նշել է Արմեն Մուրադյանը:

Նրա գնահատմամբ` նման կենտրոնները նպաստում են նաև մարզերում  առողջապահության համակարգի հանդեպ բնակչության վստահության ձևավորմանը:

«Կենտրոնի բացումը կարևոր նշանակությւուն ունի  նաև մարզերի համաչափ զարգացման տեսանկյունից: Մենք խրախուսում և ողջունում ենք մեծ ներդրումները մասնավոր հատվածում, ինչը կնպաստի նաև հիվանդների հոսքի` դեպի Երևան նվազեցմանը»,- հավելել է Ա.Մուրադյանը:

«Նորմեդ» բժշկական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը բացվել է 2007թվականին` ունենալով 20 աշխատատեղ: Տարիների ընթացքում կենտրոնի տնօրինությունը «Արարատ» բանկի հետ համագործակցությամբ և ֆինանսավորմամբ ծրագրել է Վանաձորում ստեղծել նոր բժշկական կենտրոն:

Վանաձոր մասնաճյուղի շինարարական աշխատանքները տևել են շուրջ մեկ տարի: Ծրագիրը կյանքի կոչելու համար ներդրվել է 1 մլն ԱՄՆ դոլլար:

Նոր մասնաճյուղում  ավելացել են մատուցվող ծառայությունների տեսակները: Ելնելով պահանջարկից` կենտրոնը հագեցվել է  եվրոպական ժամանակակից սարքավորումներով,  աշխատանքներ են տարվել կադրերին վերապատրաստելու ուղղությամբ: Ներկայումս կենտրոնի  Վանաձորի մասնաճյուղի աշխատակազմը կրկնապատկվել է` հասնելով 40-ի:

Մեկնաբանություններ (1)

Հայկուհի
Բարև Ձեզ ունեմ քաշի կտրուկ ավելացում քնկոտություն և կոկորդում ցավի ու անհարմարություն հնարավոր է վահանաձև գեղձի խնդիր լինի ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter