HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տների և բնակարանների գները Երևանում մայիսին. Կադաստր

Այս տարվա մայիսին Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների միջին գները ապրիլի համեմատ աճել են 0,02%-ով: Նշված ժամանակահատվածում բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 0,6 %-ով, իսկ 2014 թվականի մայիսի համեմատ՝ նվազել 25,6 %-ով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից։

Մայիսին Երևանում բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները' 1 մք մակերեսի հաշվարկով.

Ներկայացված աղյուսկից երևում է, որ մայիսին Երևանում բնակարանների' դրամով արտահայտված գներն, ըստ Կադաստրի, գրեթե չեն փոփոխվել նաև նախորդ տարվա մայիսի համեմատ։

Կադաստրից նաև տեղեկանում ենք, որ այս տարվա մայիսին հանրապետությունում արձանագրվել է անհատական բնակելի տան 321 առուվաճառքի գործարք, որից 108-ը՝ Երևանում: Ապրիլի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքների գործարքների քանակը նվազել է 16,2 %-ով, ընդ որում, Երևանում՝ 8,5 %-ով, իսկ մարզերում' 19,6 %- ով: Իսկ 2014-ի մայիսի համեմատ նվազել է 23,2 %-ով, ընդ որում, Երևանում՝ 5,3 %-ով, իսկ մարզերում' 29,9 %-ով:

Մայիսին Երևանում շինության 250 մք և տնամերձի 400 մք միջին մակերեսներով անհատական բնակելի տների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են հետևյալ շուկայական միջինացված գները' հաշվարկված շինության 1 մք մակերեսով (ներառյալ տնամերձի միավորի գինը).

Մեկնաբանություններ (1)

Ստեփան Սարգսյան
Շատ հետաքրքիր կլիներ, որ Հետքը վերլուծեր, ուսումնասիրեր էս տրամադրած գները։ Անհասկանալի ա, թե ոնց կարող ա մինչև 30% վաճառքի ծավալի անկման դեպքում գները մնան անփոփոխ։ Անհատական բնակելի տների դեպքում գները չեն փոփոխվել ընդհանրապես։ Դա զուտ մաթեմատիկական հաշվարկի տեսանկյունից խիստ անհավանական ա թվում։ Նույն վիճակն էլ ապրիլի թվերի հետ էր։ Հնարավոր ա՞ Հետքը նման վերլուծություն կամ հետաքննություն անի։ Շնորհակալություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter