HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հեռացրեց ցուցարարներին Բաղրամյան պողոտայից (լուսանկարներ)

Քիչ առաջ ոստիկանության ուժերը հեռացրին Բաղրամյան պողոտայում երկու շաբաթ շարունակ նստացույց իրականացնող ցուցարարներին` բերման ենթարկելով նրանցից շատերին:

Կեսօրին ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է վերականգնել Բաղրամյան պողոտայի երթևեկությունը: Քիչ անց ոստիկանության ուժերը պողոտայից հանեցին «Սանիտեկ» ՍՊԸ-ին պատկանող, երկար ժամանակ որպես բարիկադ ծառայած աղբարկղերը, այնուհետև բռնի ուժով հեռացրին նաև պողոտայում նստած քաղաքացիներին, թեև գործողությունից րոպեներ առաջ և' Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, և' ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը հավատացրին, թե բռնի ուժ չի կիրառվի, փոխարենը իրենք կփորձեն համաձայնության գալ նստացույցի մասնակիցների հետ:

Առայժմ տեղեկություններ չկան, թե քանի քաղաքացի է բերման ենթարկվել:

Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները բողոքում էին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման դեմ` պահանջելով չեղարկել այն, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել հունիսի 23-ին նույն վայրում խաղաղ հանրահավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին:

Լուսանկարները՝ Անի Գևորգյանի

Մեկնաբանություններ (1)

դիտորդ
Կիսահաղթանակ երկու կողմերի համար՝ առանց զոհերի, - խոխան տաղանդավոր ա!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter