HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է քննիչի կողմից դիտավորությամբ քաղաքացու առողջությանը վնաս պատճառելու գործով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Էռնեստ Մկրտչյանը քաղաքացի Սարգիս Այվազյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս է պատճառել, իսկ ընկերը վերջինիս ծեծի էենթարկել:

Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Էռնեստ Մկրտչյանը,Սարգիս Այվազյանի կողմից իր բջջային հեռախոսահամարին ուղարկված վիրավորական արտահայտություներով և հայհոյանքներով կարճ հաղորդագրությունների կապակցությամբ, ընկերոջ` Վարդան Վարդանյանի հետ 2014թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, իրավտոմեքենայի մեջ վիճաբանել է Սարգիս Այվազյանի հետ: Վիճաբանության ընթացքում քննիչը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ս. Այվազյանին և դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, իսկ Վարդան Վարդանյանը վերջինիս ծեծի է ենթարկել և պատճառել ֆիզիկական ցավ:  

Էռնեստ Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, իսկ Վարդան Վարդանյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և հայտարարվել հետախուզում:

Նշենք, որ արարքը կատարելու պահին Է. Մկրտչյանը եղել է ՀՀ ոստիկանության ծառայող:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեիԿոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնիքննիչ Էռնեստ Մկրտչյանի կողմից դիտավորությամբ առողջությանը թեթևվնաս պատճառելու և Վ. Վարդանյանի կողմից ծեծի ենթարկելու դեպքիառթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter