HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրի մարզպետարանը պարզաբանում է

Պարզաբանում  «Հետք» կայքի կողմից հրապարակված «Անմեղ մարդը մեկ տարի և չորս ամիս գտնվել է բանտում» վերտառությամբ հոդվածի առնչությամբ

Ի պատասխան «Հետք» լրատվական կայքի կողմից հրապարակված «Անմեղ մարդը մեկ տարի և չորս ամիս գտնվել է բանտում»  վերտառությամբ հոդվածի՝ նշենք, որ ՀՀ Աարմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից մարզի «Քեվօրք և Անիտա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Գագիկ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից ազատումը պայմանավորված է ընկերությունում իրականացված աուդիտի արդյունքներում արձանագրված խախտումներով միայն և համապատասխանում է գործող աշխատանքային օրենսդրության պահանջներին:

 Ինչ վերաբերում է «Քեվօրք և Անիտա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացված կրկնակի աուդիտին, հարկ ենք համարում նշել, որ 2013 թվականին ընկերությունում իրականացվել է ֆինանսական աուդիտ, որի ընթացքում գործառնությունները ուսումնասիրվել են ընտրանքի սկզբունքով: Իսկ 2015 թվականին իրականացվել է համակարգի գնահատման աուդիտ, որի ընթացքում ուսումնասիրվել են ընկերության կողմից իրականացվող ողջ գործառույթները: 

Ստորև ներկայացնում ենք քաղվածք` աուդիտորական հաշվետվությունից. 

Ընկերությունում իրականացված աուդիտի արդյունքում պարզվել է, որ 2012-2014թթ. բաժնետիրոջ կողմից հաստատված հաստիքացուցակներով նախատեսված պետության կողմից երաշխավորված անվճար արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների իրականացման համար նախատեսված հաստիքների մասով (բժիշկ ուռուցքաբան, բժիշկ մաշկաբան, վիրաբույժ, բժիշկ քիթ, կոկորդ, ականջաբան, բժիշկ սրտաբան) ընկերությունը չի ունեցել համապատասխան մասնագետներ, և ՀՀ վարչապետի 10,06,2011թ. N22 արձանագրային որոշմամբ սահմանված կարգով վերոհիշյալ մասնագիտությունների գծով թափուր հաստիքների մասով մրցութային գործընթացներ չի իրականացվել 2012-2014թթ.:

Մրցույթ է իրականացվել 2012թ. նոյեմբերի 22-ին՝ մանկաբույժի թափուր հաստիքի համալրման նպատակով:

Ընկերության տնօրենը խախտել է ՀՀ առողջապահության նախարարի 2011թ. փետրվարի 14-ի N168 Ա հրամանով հաստատված չափորոշիչի 22-րդ կետի առաջին ենթակետի պահանջները, այն է՝

«Երբ մարզպետարանի առողջապահության վարչությունը չի կարողանում ապահովել տեղամասային սկզբունքով աշխատող և մասնագիտական կաբինետի բժշկական անձնակազմի (բժիշկների և բուժքույրերի) համապատասխան թիվը,տեղամասային սկզբունքով աշխատող և մասնագիտական կաբինետների բժշկական անձնակազմը կարող է սպասարկել սահմանված առավելագույն թիվը գերազանցող բնակչության»:

 Սակայն ընկերության տնօրենի կողմից առանց մարզպետարանի առողջապահության վարչություն հայտ ներկայացնելու և առանց հիմնադիրի համաձայնությունը ստանալու

 1. տնօրեն Գ. Հարությունյանի վրա է դրվել բժիշկ ուռուցքաբանի, բժիշկ մաշկաբանի, վիրաբույժի պարտականությունները, այս դեպքում  խախտվել է նաև ընկերության կանոնադրության 8.2 կետի 19-րդ ենթակետի պահանջները, այն է՝ ղեկավար պաշտոնատար անձանց աշխատանքի վարձատրությունը և պայմանների որոշումը ընկերության ընդհանուր ժողովի միանձնյա իրավասությունն է:

 2. Ընկերության ընտանեկան բժիշկ Գայանե Սահակյանի վրա է դրվել բժիշկ սրտաբանի և բժիշկ քիթ կոկորդի ականջաբանի պարտականությունները:

 Կից կցվում է Գ.Հարությունյանի աշխատավարձի վճարման հաշվարկը, ըստ ամիսների 2012.2013թթ.-ի. Աղ.1

 2012թ.առանց հիմնադիրի հետ համաձայնեցման վճարված աշխատավարձ ըստ ամիսների

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

բժիշկ մաշկաբան

21042

21042

22037

22037

22037

22037

22037

22037

22037

22037

22037

22037

բժիշկ ուռուցքաբան

14028

14028

14692

14692

14692

14692

14692

14692

14692

14692

14692

14692

վիրաբույժ

6310

6310

6637

6637

6637

6637

6637

6637

6637

6637

6637

6637

ընդամենը դրամներով

41380

41380

43366

43366

43366

43366

43366

43366

43366

43366

43366

43366

 Ընդամենը 2012թվականին վճարվել է 582790,0դ*90%=524511,0դրամ

2013թ.առանց հիմնադիրի հետ համաձայնեցման վճարված աշխատավարձ ըստ ամիսների

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

բժիշկ մաշկաբան

26663

26663

26663

26663

26663

26663

26663

26663

բժիշկ ուռուցքաբան

17775

17775

17775

17775

17775

17775

17775

17775

վիրաբույժ

8041

8041

8041

8041

8041

8041

8041

8041

ընդամենը դրամներով

52479

52479

52479

52479

52479

52479

52479

52479

Ընդամենը 2013թվականին վճարվել է 419832*90%=377849,0դրամ: 

3. «Բաղրամյան1 ԲԱ» ՓԲԸ-ի տնօրեն Լ.Գասպարյանը (Գ.Հարությունյանի կինը) համատեղությամբ աշխատել է որպես ընտանեկան բժիշկ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Քեվօրք և Անիտա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում, սակայն չկա կազմակերպությունների միջև համապատասխան համաձայնագիր, որպեսզի հանարավոր լինի պարզելու համատեղության ժամերը: Անձնական գործերում առկա է Լ.Գասպարյաի հետ կնքված 01.01.2006թ.-ի N4 աշխատանքային պայմանագիրը, որը Գասպարյանի կողմից ստորագրված չէ:  Ամեն տարի գրվել է համաձայնագիր պայմանագիրը երկարաձգելու մասին (մինչև 2012թ.-ի դեկտեմբերի 30-ը): 2012թ. դեկտեմբերի 30-ին կնքվել է աշխատանքային պայմանագիր N4/1, ըստ որի ֆիքսվել է համատեղության ժամերը(12.00-16.00): Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության ծառայության իրականացման նպատակով հաստատված շտապ օգնության բժիշների թափուր 4 հաստիքների մասով 2012-2014թթ. ընթացքում մրցույթ չի հայտարարվել կամ խախտվել է վարչապետի 10.06.2011թ.-ի N22 արձանագրային որոշմամբ սահմանված պահանջները:

Աշխատանքային ժամերին շտապ օգնության կանչերը սպասարկվել են Ընկերության առողջության կաբինետի բժիշկների կողմից, իսկ ոչ աշխատանքային ժամերին և ոչ աշխատանքային օրերին հերթապահությունն իրականացվել է Ընկերության տնօրեն Գ.Հարությունյանի և «Բաղրամյան1 ԲԱ» ՓԲԸ-ի տնօրեն Լ.Գասպարյանի կողմից աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտմամբ, այն է՝ աշխատաժամանակի առավելագույն տևողությունը ներառյալ արտաժամյա աշխատանքը չի կարող անցնել օրական 12 ժամից «հանգստի և սնվելու համար ընդմիջումը ներառյալ», իսկ շաբաթվա ընթացքում 48 ժամից, և 146-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ գործող պահանջով արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող 2 օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում 180 ժամը:

Նորմայից ավել կատարված աշխատանքի աշխատաժամերի ու աշխատավարձի հաշվարկը կից ներկայացվում է ՝ աղ.2

Լ.Գասպարյան

2012թԱմիսներ

Շտապ օգնության հերթափոխի ժամերը: 1ժ=505դրամ

Վճարված գումարը դրամներով

Նորմայից ավել աշխատաժամանակ ժամերով

Նորմայից ավել աշխատաժամանակի համար վճարված գումար դրամներով

հունվար

365*505

184325

268

135340

փետրվար

417*505

210580

362

182810

մարտ

446*505

225230

391

197455

ապրիլ

432*505

218160

367

185335

մայիս

446*505

225230

381

192405

հունիս

432*505

218160

377

190385

հուլիս

144*505

72720

89

44945

օգոստոս

432*505

218160

398

200990

սեպտեմբեր

189*505

95445

131

66155

հոկտեմբեր

0

0

0

0

նոյեմբեր

432*505

218000

387

195435

դեկտեմբեր

208*505

105040

143

72215

Ընդամենը

 

 

 

1663470

 

2013թԱմիսներ

Շտապ օգնության հերթափոխի ժամերը: 1ժ=645դրամ

Վճարված գումարը դրամներով

Նորմայից ավել աշխատաժամանակ ժամերով

Նորմայից ավել աշխատաժամանակի համար վճարված գումար դրամներով

հունվար

305*645

196725

208

134160

փետրվար

403*645

259935

327

210915

մարտ

446*645

287670

391

252195

ապրիլ

432*645

278640

377,4

243423

մայիս

420*645

270900

355

228975

հունիս

420*645

270900

355

228975

հուլիս

446*645

287670

401

258645

օգոստոս

446*645

287670

401

258645

սեպտեմբեր

432*645

278640

377

243165

հոկտեմբեր

230*645

148350

196

126420

նոյեմբեր

216*645

139320

161

103845

դեկտեմբեր

216*645

139320

161

103845

Ընդամենը

 

 

 

2393208

  

2014թԱմիսներ

Շտապ օգնության հերթափոխի ժամերը: 1ժ=645դրամ

Վճարված գումարը դրամներով

Նորմայից ավել աշխատաժամանակ ժամերով

Նորմայից ավել աշխատաժամանակի համար վճարված գումար դրամներով

հունվար

230*645

148350

123

79335

փետրվար

201*645

129645

136

87720

մարտ

129*645

83205

74

47730

Ընդամենը

 

 

 

214785

Ընդամենը 2012-2014թթ. վճարվել է (4271463*90%) 3844317,0դրամ: 

Գ.Հարությունյան

2012թԱմիսներ

Շտապ օգնության հերթափոխի ժամերը: 1ժ=505դրամ

Վճարված գումարը դրամներով

Նորմայից ավել աշխատաժամանակ ժամերով

Նորմայից ավել աշխատաժամանակի համար վճարված գումար դրամներով

հունվար

111*505

56055

86

43430

փետրվար

159*505

80295

117

59085

մարտ

171*505

86355

129

65145

ապրիլ

180*505

90900

130

65650

մայիս

192*505

96960

142

71710

հունիս

171*505

86355

129

65145

հուլիս

183*505

92415

141

71205

օգոստոս

171*505

86355

145

73225

սեպտեմբեր

444*505

224200

368

185840

հոկտեմբեր

204*505

103020

170

85850

նոյեմբեր

162*505

81800

128

64640

դեկտեմբեր

24*505

12120

 

0

Ընդամենը

 

 

 

850925

 

2013թԱմիսներ

Շտապ օգնության հերթափոխի ժամերը: 1ժ=645դրամ

Վճարված գումարը դրամներով

Նորմայից ավել աշխատաժամանակ ժամերով

Նորմայից ավել աշխատաժամանակի համար վճարված գումար դրամներով

հունվար

99*645

63855

11

7095

փետրվար

165*645

106425

107

69015

մարտ

180*645

116100

138

89010

ապրիլ

159*645

102555

117

75465

մայիս

192*645

123840

142

91590

հունիս

180*645

116100

130

83850

հուլիս

174*645

112230

140

90300

օգոստոս

174*645

112230

140

90300

Ընդամենը

 

 

 

596625

 Ընդամենը 2012-2013թթ. վճարվել է (1447550*90%) 1302795.0դրամ:

Տնօրենի կողմից արձակված հրամանների՝ օրենսդրությանը համապատասխանության ուսումնասիրությամբ պարզվեց, որ ՀՀ Արմավիրի մարզպետի 01.12.11թ. N2 որոշմամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Քեվօրք և Անիտա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Հարությունյանը 2011թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2012թվականի հունվարի 12-ը ներառյալ եղել է հերթական արձակուրդում և նույն որոշմամբ տնօրենի պարտականությունը վերապահվել է նույն ընկերության ընտանեկան բժիշկ Գ.Սահակյանին, սակայն լինելով հերթական արձակուրդում Գ. Հարությունյանի կողմից արձակվել են թվով 14 հրամաններ(թիվ1, թիվ2…, թիվ14), որոնք համարվում են անվավեր:

2012թվականի հունվարի 9-ին տնօրեն Գագիկ Հարությունյանի թիվ 5 հրամանով ստեղծվել է հանձնաժողով դատարկ և լիքը ետ վերադարձված թմրանյութերի սրվակների ոչնչացում իրականացնելու համար,թիվ 6 հրամանով(09.01.2012թ.) ստեղծվել է հանձնաժողով  ժամկետանց դեղորայքի դուրսգրման համար և թիվ 7հրամանով (09.01.2012թ.)  ընկերությունում ստեղծել նարկոտիկ դեղանյութերի նշանակման վերաբերյալ պոլիկլինիկային գործող հանձնաժողով, որոնք նույնպես անվավեր են, քանի որ մարզպետի վերոհիշյալ որոշումներով և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն նշված գործառույթները կարող էր իրականացնել  տվյալ ժամանակահատվածում միայն տնօրենին փոխարինող անձը: Նույն ձևով ՀՀ Արմավիրի մարզպետի 29.11.12թ. թիվ 1 որոշմամբ 2012թվականի նոյեմբերի 29-ից մինչև 2013 թվականի հունվարի 11-ը ներառյալ տնօրեն Գ.Հարությունյանը  եղել է հերթական արձակուրդում  և նույն որոշմամբ տնօրենի պարտականությունը վերապահվել է նույն ընկերության ընտանեկան բժիշկ Գ.Սահակյանին: Սակայն լինելով հերթական արձակուրդում տնօրեն Գ.Հարությունյանի կոմից արձակվել են՝2012 թվականին թվով 10 հրամաններ(թիվ 118Ա,….,թիվ 127Ա) և 2013 թվականին թվով 9 հրամաններ(թիվ1Ա,…,թիվ9Ա), որոնք համարվում են անվավեր: Այդ թվում 30.12.12թ. թիվ 126 Ա հրամանով համատեղությամբ աշխատող Լ.Գասպարյանը անորոշ ժամկետով աշխատանքի է ընդունվել և նրա հետ կնքվել է անորոշ ժամկետով աշխատանքային թիվ 4/1 պայմանագիրը: Նույն հիմքով անվավեր են նաև հերթական արձակուրդում եղած բոլոր մյուս հրամանները՝ արձակված Գ.Հարությունյանի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter