HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի վարչապետը ներկայացրել է գյուղատնտեսության նորանշանակ նախարարին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ, այցելել է գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արամ Մխոյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնելգյուղատնտեսության նախկին նախարար Անդրանիկ Խաչատրյանին` կատարած աշխատանքի համար: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ շնորհավորելով նրան` Արայիկ Հարությունյանը մաղթել է նորանոր հաջողություններ և արդյունավետ աշխատանքարդեն այլ բնագավառում:

«Այս տարիներին և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով գյուղատնտեսության ոլորտում ունեցել ենք խնդիրներ,սակայն արձանագրել ենք նաև հաջողություններ,ամենակարևորը` բավականաչափ փորձ ենք կուտակել, ինչնօգտագործվելու է հետագա աշխատանքներիկազմակերպման գործում»,- ասել է վարչապետը:

Իր խոսքում Անդրանիկ Խաչատրյանը շնորհակալություն էհայտնել ներկաներին՝ համատեղ աշխատանքի համար ևնշել, որ չնայած ընթացիկ խնդիրներին, այնուամենայնիվ, նախարարությունը կարողացել է կատարել կառավարության ծրագրով գյուղոլորտին վերապահված գործառույթները ևորոշակի հաջողությունների հասնել: Նա շնորհակալություն էհայտնել նաև նոր պաշտոնում նշանակվելու առթիվ ևհավաստիացրել, որ անելու է հնարավորինս՝ իրեն տրվածվստահությունն արդարացնելու համար:

Կառավարության ղեկավարը շնորհավորել էգյուղատնտեսության նորանշանակ նախարար ԱրամՄխոյանին` պատասխանատու պաշտոնում նշանակվելուկապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել նրան:Վարչապետը, մասնավորապես, ասել է. «Արցախի ևՀայաստանի Հանրապետությունների լավագույնմասնագետներից մեկը համարվելով` Մխոյանը քաջատեղյակէ գյուղատնտեսության ոլորտին և իր գործունեությամբ արդեներկար տարիներ աջակցում է Արցախում գյուղատնտեսականծրագրերի իրագործմանը: Բնագավառին առնչվող իմ որոշումներում միշտ հաշվի եմ առել նրա խորհուրդները: Համոզված եմ՝ Արամ Մխոյանն իր գիտելիքներն ու փորձառությունը լավագույնս ծառայեցնելու է Արցախի գյուղատնտեսության զարգացմանը»:

Շնորհակալություն հայտնելով հանրապետությաննախագահին բարձր պատասխանատու պաշտոնը իրենվստահելու համար՝ Ա. Մխոյանը նշել է, որ խորությամբ ծանոթ է ոլորտի խնդիրներին և համոզմունք է հայտնել, որբոլոր հնարավորությունները կան ԱրցախիՀանրապետության գյուղատնտեսությունը հասցնելու բարձրմակարդակի: Նա խոստացել է լինել անաչառ ու սրտացավ նախարարության առջև դրված նպատակներին հասնելուճանապարհին:

Վարչապետ Հարությունյանը, անդրադառնալով սկսված կառուցվածքային բարեփոխումներին, նշել է, որտնտեսության պատշաճ զարգացումն ապահովելու համարնոր գործիքներ են կիրառվելու: «Սա վերջին կառուցվածքայինփոփոխությունը չէ, փուլային շարունակվելու ենփոփոխություններն ու կրճատումները, և աստիճանաբարպետական կառավարման համակարգի մի խումբաշխատակիցների տեղափոխելու ենք տնտեսական դաշտ: Այս տեսանկյունից կարևորում եմ արդյունավետ ծրագրերիիրականացումը` առաջին հերթին մասնագետներիպատրաստման և վերապատրաստման ուղղությամբ, որպեսզի կրճատված կադրերը համապատասխան հմտություններ ունենան տնտեսությունում աշխատանք գտնելու համար»:

Ա. Հարությունյանը հորդորել է փոխվարչապետ Աղաբեկյանին հետագա ծրագրերում լուրջ ուշադրություն դարձնել կադրերի վերապատրաստման վրա, որպեսզի անցումը սահուն իրականացվի: Հանդիպմանը ներկա Ա.Աղաբեկյանը, շնորհավորելով նորանշանակպաշտոնյաներին, նշել է, որ պետական կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները պետք էմիանշանակ ուղղվեն հանրապետության տնտեսությանզարգացմանը՝ մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter