HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է Հայ-վրացական ժամանակակից երաժշտության փառատոնը

Հուլիսի 9-ից 11-ը Հայաստանում կմեկնարկի Հայ-վրացական ժամանակակից երաժշտության փառատոնը: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ու Վրաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ տեղի ունեցող այս նախագիծը կկայանա հանրապետության երեք քաղաքներում՝ Դիլիջանում (Արվեստի պետական քոլեջի դահլիճ, ժամը 14:00), Գյումրիում (Արվեստի դպրոցի դահլիճ, ժամը 16:00) և Երևանում (Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահ, ժամը 18:00):
Երեք համերգային օրերի ընթացքում կհնչեն Օտարի Տատաշվիլիի, Կախա Ցաբաձեի, Գեորգի Շավերզաշվիլիի, Զուրաբ Նադարեյշվիլիի, Օմար Մինդորաշվիլիի, Իրակլի Ցինցաձեի, Վաժա ԱզարաշվիլիիևՄակա Վիրսալաձեի  կամերային ստեղծագործություններից՝ հայ երաժիշտների կատարմամբ: Թվարկված վերջին երեք հեղինակները Վրաստանից ժամանող պատվիրակության հետ ներկա կգտնվեն համերգներին: Ի դեպ, վրացական պատվիրակությունը Հայաստան կժամանի հուլիսի 8-ին: Նրանք կհանգրվանեն Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը:
«Այս նախագիծը կնպաստի երկու բարեկամ երկրների երաժշտության տարածման գործընթացի զարգացմանը: Կոմպոզիտորների միությունը շարունակում է իր որդեգրած սկզբունքներով առաջնորդվել և ստեղծել երաժշտական կամուրջներ աշխարհի տարբեր երկրների միջև», նշել է ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը: 
Համերգների մուտքն ազատ է: Այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter