HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. Բաղրամյան պողոտայից ոստիկանության տարածքային բաժիններ են բերվել 46 անձինք և արդեն ազատ են արձակվել

Բաղրամյան պողոտայից ցուցարարներին ցրելու վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 
«Հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բարձրախոսով հայտարարությամբ դիմել է Բաղրամյան պողոտայում գտնվող հավաքի մասնակիցներին: Հայտարարության գրավոր տեքստը առձեռն տրամադրվել է հավաքի մասնակիցներին:
Մասնավորապես, ոստիկանությունը հավաքի փաստացի կազմակերպիչներից և մասնակիցներից պահանջել է վերացնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ տևող արգելափակումը և հեռացնել աղբամանները: Ոստիկանության պահանջը կատարելու համար սահմանվել էր կոնկրետ ժամ՝ 12.30:
Ոստիկանության օրինական պահանջի հերթական անտեսումից հետո որոշում է կայացվել վերականգնել խախտված երթևեկությունը Բաղրամյան պողոտայում, ապամոնտաժվել և հեռացվել են աղբամանները, տարածքը մաքրվել է «Սանիտեկ» ընկերության աշխատակիցների կողմից:
Բաղրամյան պողոտայի երթևեկությունը վերականգնվել է:
Բաղրամյան պողոտայից ոստիկանության տարածքային բաժիններ են բերվել 46 անձ:
Բոլորը ազատ են արձակվել: 
Նշված գործողությունների ընթացքում ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ չեն գործադրվել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter