HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամցխե-Ջավախքում կբացվեն բարձրագույն տեխնոլոգիաներով ժամանակակից բժշկական հաստատություններ

Վրաստանի առողջապահության նախարարությունը շարունակում է անցկացնել Սամցխե-Ջավախք շրջանի հիվանդանոցային բաժնի վերանորոգման աշխատանքները: Մեկ տարի անց Ախալցխայում, Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ասպինձայում կբացվեն բարձրագույն տեխնոլոգիաներով ժամանակակից բժշկական հաստատություններ, որոնք կկարողնան լիարժեքորեն բավարարել շրջանի բնակիչների պահանջները: Այս մասին հայտնում է Վրաստանի հայ համայնքը՝ հղում կատարելով Վրաստանի առողջապահության նախարարությանը: 

Նախագծի ավարտից հետո շրջանում կլինի 130 լրացուցիչ բժշկական կետ, որտեղ հնարավոր կլինի անցկացնել բարդ բժշկական վիրահատություններ:

Բուժում ստանալու համար բնակչությունն արդեն ստիպված չի լինի լքել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը: Նախագծի շրջանակներում «Էվեկս» բժշկական կորպորացիան ծրագրում է իրականացնել 12 000 000 լարիի չափով ներդրում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter