HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտական պատրաստականության համալիր ստուգումներ են մեկնարկել ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերում

Հուլիսի 6-ից ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ մարտական պատրաստականության համալիր ստուգումներ են մեկնարկել ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերում:  ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, իրականացվող գործընթացներին հետևում են նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Համապատասխան ազդանշանը ստանալուց հետո, ՊԲ-ի շտաբը, նշված զորամասերն ու մարտական ապահովման մարմինները սահմանված ժամանակացույցերում ծավալվել են նախանշված կենտրոնացման շրջաններում և անցել պայմանական մարտական գործողությունների նախապատրաստման աշխատանքներին:

Զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվում է նաև լրահամալրում։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter