HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրի գործող սակագինը վերահաստատվել է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուց­ման սակագների սահմանման մասին հարցը։

Հանձնաժողովի լրատվական ծառայությունը հայտնում է, որ քննարկելով վերը նշված հարցը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 79.1-րդ հոդվածները և հաշվի առնելով «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի հունիսի 29-ի №ԳԳ/4820 գրությունը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է` վերահաստատել  սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուց­ման գործող գումարային սակագինը` 170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։

Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2015 թվականի օգոստոսի 9-ից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter