HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոչ թալանին» նախաձեռնությունը պատրաստվում է երթով գնալ դեպի Գլխավոր դատախազություն

Ոչ թալանին նախաձեռնությունը մեկ շաբաթից պատրաստվող երթի մասին հայտարարություն է տարածել:  

«Հարգելի հայրենակիցներ, հուլիսի 14-ին, ժամը՝ 18։00-ին երթով շարժվում ենք դեպի ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելու պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ։


Սույն հավաք-երթն իրազեկված է։ 
Հավաքի երթուղին – Մոսկվա կինոթատրոն -Թումանյան - Մաշտոց -Ամիրյան –Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան- ՀՀ Գլխավոր դատախազություն»,- գրված է նախաձեռնության հայտարարության տեքստում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter